ՄԱԿ. Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցներն անօրինական են
https://parstoday.ir/hy/news/world-i193530-ՄԱԿ._Իրանի_դեմ_ԱՄՆ_պատժամիջոցներն_անօրինական_են
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը հայտարարել է, որ Վաշինգտոնի պատժամիջոցներն Իրանի ժողովրդի դեմ և դրանց կիրառումը երրորդ երկրների նկատմամբ հակասում են միջազգային օրենքներին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 15, 2023 14:58 Asia/Tehran
  • ՄԱԿ. Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցներն անօրինական են

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը հայտարարել է, որ Վաշինգտոնի պատժամիջոցներն Իրանի ժողովրդի դեմ և դրանց կիրառումը երրորդ երկրների նկատմամբ հակասում են միջազգային օրենքներին։

ՄԱԿ-ի հատուկ զեկուցողներ Ալենա Դոհանը և Օբիորա Օկաֆորը տարածել են  հաղորդագրություն, որում  անդրադառնալով Թեհրանի դեմ Վաշինգտոնի միակողմանի և անօրինական պատժամիջոցների ազդեցությանը թալասեմիայով տառապող իրանցիների վրա, հայտարարել են, որ թալասեմիայով հիվանդների համար նախատեսված դեղամիջոցներն արտադրվում  են շվեյցարական «Նովարտիս» ընկերության կողմից և դրա բաղադրիչները ևս ֆրանսիական ընկերության կողմից են ներկրվում, սակայն պատժամիջոցների պատճառով այդ դեղերը Իրան չեն հասնում։

Դոհանն ու Օկաֆորն ասում են, որ նույնիսկ երբ դեղերն Իրանին հանձնելու թույլտվություն է տրվում, արտադրողները, ապահովագրողները կամ բանկերը չեն ցանկանում բիզնես վարել Իրանի հետ՝  վախենալով  ԱՄՆ-ի թշնամական պատժամիջոցներից ,ինչը թալասեմիայով տառապողների մոտ հանգեցնում է վախի, ցավի և վաղաժամ մահվան :

Այս երկու զեկուցողներն ԱՄՆ-ի կառավարությանը  կոչ են արել վերացնել  բժշկական նպատակներով ֆինանսական գործարքների ճանապարհին ցանկացած խոչընդոտ և սահմանափակում,բացառել պատժամիջոցների կիրառումը  մարդասիրական ոլորտում  և Իրան բժշկական ներկրումների համար չկիրառել երկրորդական պատժամիջոցներ:

Իրանի Կարմիր մահիկի ընկերության ղեկավար Փիր Հոսեյն Քոլիվանդը վերջերս կայացած նիստում ասել է,- «Դաժան պատժամիջոցները ազդել են Կարմիր մահիկի ընկերության մարդասիրական գործունեության վրա և խոչընդոտել են ներքին և միջազգային մասշտաբով ընկերության պարտականությունների և պարտավորությունների արդյունավետ կատարմանը»։