Զելենսկին շնորհակալություն է հայտնել Ալիևին
https://parstoday.ir/hy/news/world-i193576-Զելենսկին_շնորհակալություն_է_հայտնել_Ալիևին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսով քննարկել է միջազգային հարթակներում համագործակցությունը, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 16, 2023 14:51 Asia/Tehran
  • Զելենսկին շնորհակալություն է հայտնել Ալիևին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսով քննարկել է միջազգային հարթակներում համագործակցությունը, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Զրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները քննարկել են միջազգային հարթակներում համագործակցությանն առնչվող հարցեր»,- ասվում է հաղորդագրությունում։

Ալիևի մամուլի ծառայությունը նշել է, որ Զելենսկին շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահին՝ Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը աջակցելու, ինչպես նաև մարդասիրական օգնության համար։