Daily Telegraph. Արևմուտքը չի կարողանում զենք մատակարարել Կիևին
https://parstoday.ir/hy/news/world-i193594-daily_telegraph._Արևմուտքը_չի_կարողանում_զենք_մատակարարել_Կիևին
Անդրադառնալով Ուկրիանային զենք մատակարարելու Արևմուտքի անկարողությանը, բրիտանական Daily Telegraph-ը գրում է. «Ռուսաստան-Արևմուտք սպառազինության մրցավազքը պետք է ընկալել որպես լուրջ նախազգուշացում՝ արևմտյան երկրների ազգային պաշտպանության վիճակի մասին»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 17, 2023 07:51 Asia/Tehran
  • Daily Telegraph. Արևմուտքը չի կարողանում զենք մատակարարել Կիևին

Անդրադառնալով Ուկրիանային զենք մատակարարելու Արևմուտքի անկարողությանը, բրիտանական Daily Telegraph-ը գրում է. «Ռուսաստան-Արևմուտք սպառազինության մրցավազքը պետք է ընկալել որպես լուրջ նախազգուշացում՝ արևմտյան երկրների ազգային պաշտպանության վիճակի մասին»։

Թերթը գրում է. «Ամեն նոր օր Արևմուտքի համար ավելի մտահոգիչ լուրեր է բերում պատերազմից: Ռուսական հարձակումները կանխելու համար, ուկրաինական բանակն արձակում է օրական 6 հազար հրանոթի արկ, ինչն Արևմուտքի համար բարդացնում է դրանց հետագա մատակարարումը»:

Խնդիրն այնքան լուրջ է, որ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար  Բեն  Ուոլեսը նախազգուշացրել է, որ Ուկրաինայի բանակը կարող է կրակելու փամփուշտներ չունենալ, եթե չխնայի զինամթերքը։

Այս իրավիճակը հիշեցնում է  պատմական մի ճշմարտություն, որն ասում է. «Ռազմական կոշտ ուժը և որ ավելի կարևոր է՝ երկար ժամանակ պահպանելու և շարունակելու կարողությունն է որոշում պատերազմի հաղթողին»: