Պարսից ծոցում հարձակման է ենթարկվել իսրայելական նավ
https://parstoday.ir/hy/news/world-i193650-Պարսից_ծոցում_հարձակման_է_ենթարկվել_իսրայելական_նավ
Սիոնիստական ռեժիմի Kan պետական հեռուստաալիքը հաղորդում է, որ Պարսից ծոցի ջրերում հարձակման է ենթարկվել Սիոնիստական ռեժիմի առևտրային նավը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 18, 2023 07:02 Asia/Tehran
  • Պարսից ծոցում հարձակման է ենթարկվել իսրայելական նավ

Սիոնիստական ռեժիմի Kan պետական հեռուստաալիքը հաղորդում է, որ Պարսից ծոցի ջրերում հարձակման է ենթարկվել Սիոնիստական ռեժիմի առևտրային նավը։

Iran Press News գործակալությունը, հղում անելով այս հեռուստաալիքին, հաղորդում է, որ Campo Square նավը պատկանում է Eyal Ofer-ի Zodiak նավային ընկերությանը։

Հարձակման հետևանքով զոհեր չեն գրանցվել։ 

Ավելի վաղ ևս, Արաբական Միացյալ Էմիրությունների ափերի մոտ հարձակման էր ենթարկվել իսրայելական մեկ այլ նավ։