Պարսից ծոցում հարձակման է ենթարկվել իսրայելական նավ
Փետրվար 18, 2023 07:02 Asia/Tehran
Սիոնիստական ռեժիմի Kan պետական հեռուստաալիքը հաղորդում է, որ Պարսից ծոցի ջրերում հարձակման է ենթարկվել Սիոնիստական ռեժիմի առևտրային նավը։
Iran Press News գործակալությունը, հղում անելով այս հեռուստաալիքին, հաղորդում է, որ Campo Square նավը պատկանում է Eyal Ofer-ի Zodiak նավային ընկերությանը։
Հարձակման հետևանքով զոհեր չեն գրանցվել։
Ավելի վաղ ևս, Արաբական Միացյալ Էմիրությունների ափերի մոտ հարձակման էր ենթարկվել իսրայելական մեկ այլ նավ։
Պիտակ