Մոսկվա. Ուկրաինան թունավոր զինամթերք է նետել ռուսական դիրքերի ուղղությամբ (լուսանկարներ)
Ռուսաստանի բանակը հայտարարել է, որ ուկրաինական ուժերը թունավոր նյութեր պարունակող զինամթերք են նետել ռուսական ուժերի դիրքերի ուղղությամբ:
Շաբաթ օրը Ռուսական «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը հայտարարել է, որ 2023 թվականի փետրվարի 16-ին ուկրաինական բանակի երկու ուղղաթիռներից մեկը հետապնդվելու ժամանակ կործանվել է Դոնեցկի մարզում գտնվող ռուսական ուժերի դիրքերի մոտ, իսկ մյուս ուղղաթիռն անհայտ ծագման թունավոր նյութեր պարունակող մթերքը նետել է ռուսական բանակի դիրքերի ուղղությամբ:

Ռուսական բանակի հայտարարության համաձայն՝ ուկրաինական բանակի ուղղաթիռից ռուսական բանակի դիրքերի վրա արձակված անհայտ թունավոր նյութ պարունակող զինամթերքի պայթյունի հետևանքով վիրավորվել է երկու ռուս զինվոր։

Ռուսական բանակը հայտարարել է, որ կործանված ուղղաթիռում պայթած զինամթերքի և արկերի մնացորդներն ուղարկվել են լաբորատորիա՝ հետագա հետաքննության համար։
