Մոսկվա. Ուկրաինան թունավոր զինամթերք է նետել ռուսական դիրքերի ուղղությամբ (լուսանկարներ)
https://parstoday.ir/hy/news/world-i193686-Մոսկվա._Ուկրաինան_թունավոր_զինամթերք_է_նետել_ռուսական_դիրքերի_ուղղությամբ_(լուսանկարներ)
Ռուսաստանի բանակը հայտարարել է, որ ուկրաինական ուժերը թունավոր նյութեր պարունակող զինամթերք են նետել ռուսական ուժերի դիրքերի ուղղությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 18, 2023 13:34 Asia/Tehran
  • Մոսկվա. Ուկրաինան թունավոր զինամթերք է նետել ռուսական դիրքերի ուղղությամբ (լուսանկարներ)

Ռուսաստանի բանակը հայտարարել է, որ ուկրաինական ուժերը թունավոր նյութեր պարունակող զինամթերք են նետել ռուսական ուժերի դիրքերի ուղղությամբ:

Շաբաթ օրը  Ռուսական «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը հայտարարել է, որ 2023 թվականի փետրվարի 16-ին ուկրաինական բանակի երկու ուղղաթիռներից մեկը հետապնդվելու ժամանակ կործանվել է  Դոնեցկի մարզում գտնվող ռուսական ուժերի դիրքերի մոտ, իսկ մյուս ուղղաթիռն  անհայտ ծագման թունավոր նյութեր պարունակող մթերքը նետել է  ռուսական բանակի դիրքերի  ուղղությամբ: 

Ռուսական բանակի հայտարարության համաձայն՝ ուկրաինական բանակի ուղղաթիռից ռուսական բանակի դիրքերի վրա արձակված անհայտ թունավոր նյութ պարունակող զինամթերքի պայթյունի հետևանքով վիրավորվել է երկու ռուս զինվոր։

Ռուսական բանակը հայտարարել է, որ կործանված ուղղաթիռում պայթած զինամթերքի և արկերի մնացորդներն ուղարկվել են լաբորատորիա՝ հետագա հետաքննության համար։