Բայդենը հայտարարել է, որ զինված բռնություններն ԱՄՆ-ում վերածվել են համաճարակի
Միսիսիպիում տեղի ունեցած զինված հարձակումից հետո, որի հետևանքով զոհվել է 6 քաղաքացի, Ջո Բայդենը հայտարարել է, որ զինված հարձակումների խնդիրը վերածվել է համաճարակի:
Ուրբաթ օրը, ԱՄՆ Միսիսիպի նահանգի Արկաբոլտա գյուղում, որի բնակիչների թիվը չի անցնում 300-ից, զինված տղամարդը սպանել էր 6 հոգու: Ոստիկաններին հաջողվել էր ձերբակալել հանցագործին:
Ջո Բայդենն ասել է. «Նոր տարուց անցել է 48 օր և այս ժամանակահատվածում ԱՄՆ-ում տեղի է ունեցել 73 զինված հարձակում»:
Նա հավելել է, որ որ կարեկցանքն ու աղոթքները բավարար չեն և Կոնգերսը պետք է հստակ քայլեր անի հենց հիմա, քանի որ զինված բռնությունը վերածվել է համաճարակի:
ԱՄՆ նախագահը հավելել է. «Մեզ անհրաժեշտ է զենքի օրենքի փոփոխություն: Այն պետք է ներառի բոլոր տեսակի զենքերի վաճաքից առաջ ստուգումների խստացումը, հարձակողական զենքի և հրացանների վաճառքի արգելք և օրենքը շրջանցելու հնարավորության բացառում»:
ԱՄՆ-ում 120 քաղաքացուն բաժին է ընկնում 100 զենք: Gallup-ի վերջին հարցման արդյունքներով՝ հարցվածների 63 տոկոսը դժգոհություն է հայտնել զենքի օրենքից և այդ կապակցությամբ կառավարության վարած քաղաքականությունից: Այս հարցման համաձայն՝ զենքի օրենքից դժգոհող ամերիկացիների թիվն ամենաբարձրն է եղել վերջին 7 տարում: