Ուկրաինական պատերազմը՝ Չինաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպման առանցքում
Չինաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները հանդիպման ժամանակ քննարկել են երկկողմ հարաբերությունները և ուկրաինական պատերազմը։
Չինաստանի և Ռուսաստանին արտգործնախարարներ Չին Գանգը և Սերգեյ Լավրովը Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում G20-ի արտգործնախարարների հանդիպման շրջանակում քննարկել են երկկողմ հարաբերությունները և Ուկրաինայի ճգնաժամն ու դրա քաղաքական կարգավորումը։
Հանդիպմանը Չինաստանի ԱԳ նախարարն անդրադառնալով ուկրաինական ճգնաժամին և ներկայացնելով իր երկրի դիրքորոշումն այս կապակցությամբ, կոչ է արել ՄԱԿ-ի կանոնադրության նպատակների ու սկզբունքների հիմամբ համատեղ ջանքեր գործադրել՝ ճգնաժամի քաղաքական լուծմանն աջակցելու համար, կանխել պատերազմի ընդլայնմանը և հակադրվել երկակի ստանդարտներին, պատժամիջոցներին ու ճնշումներին։
Չինաստանի ԱԳ նախարարը հավելել է, որ երկու երկրների նախագահների ռազմավարական առաջնորդմամբ՝ Չինաստան-Ռուսաստան հարաբերությունները կայուն զարգացում են ունեցել և ստեղծել գերտերությունների միջև նոր տեսակի հարաբերությունների նոր մոդել, կարևոր դերակատարություն ունենալով զարգացող շուկաների և երկրների միջև համերաշխության և համագործակցության խթանման գործում։
Նախարարները պայմանավորվել են ընդլայնել ու պահպանել նախարարությունների միջև հաղորդակցությունն ու համակարգումը:
Հանդիպմանը երկու երկրների ԱԳ նախարարները ստորագրել են նաև երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև 2023թ. խորհրդակցությունների վերաբերյալ փաստաթուղթ:
Հանդիպմանը Լավրովն ասել է. «Մոսկվան պատրաստ է համագործակցել չինական կողմի հետ՝ երկու երկրների ղեկավարների հրահանգները կատարելու, բարձր մակարդակի շփումների ակտիվացման և տարբեր ոլորտներում համագործակցության պլանավորման ուղղությամբ»։