Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը կայցելի Իսրայել
Մարտ 03, 2023 14:55 Asia/Tehran
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը կայցելի Իսրայել՝ մասնակցելու Ադրբեջանի դեսպանության բացմանը։
Ադրբեջանական ԶԼՄ-ները, հղում կատարելով իսրայելական մամուլին, տեղեկացրել են, որ այցը կկայանա մարտի 29-ին։
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Իսրայելում նորանշանակ դեսպան Մուխթար Մամեդովը հավատարմագրերի պատճենը հանձնել էր Իսրայել պետության արտաքին գործերի նախարարութան արձանագրությունների բաժնի պետ Գիլա Հասկելին։
news.am
Պիտակ