Չինաստանը դեմ է սառը պատերազմի մտայնության գերակայությանը
https://parstoday.ir/hy/news/world-i194786-Չինաստանը_դեմ_է_սառը_պատերազմի_մտայնության_գերակայությանը
Չինաստանի արտաքին գործերի նախարարն ասել է. «Մենք դեմ ենք գերիշխանությանը, ուժային քաղաքականությանը և սառը պատերազմի մտայնությանը և պաշտպանում ենք մեր ինքնիշխանությունն ու անվտանգությունը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 07, 2023 08:00 Asia/Tehran
  • Չինաստանը դեմ է սառը պատերազմի մտայնության գերակայությանը

Չինաստանի արտաքին գործերի նախարարն ասել է. «Մենք դեմ ենք գերիշխանությանը, ուժային քաղաքականությանը և սառը պատերազմի մտայնությանը և պաշտպանում ենք մեր ինքնիշխանությունն ու անվտանգությունը»:

Երեքշաբթի օրը «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի հաղորդման համաձայն, Չինաստանի ԱԳ նախարար Ցին Գանգը Պեկինում կայացած մամուլի ասուլիսում ասել է. «ԱՄՆ-ի օդային տարածք օդապարիկի ներթափանցման միջադեպը պատահական է եղել, և ամերիկյան կողմը դա իրական սպառնալիք չի համարում, սակայն իրենց արձագանքը չափազանցված է եղել»։ Չինաստանի արտաքին գործերի նախարարը հավելել է.«Մարդկությունն ունի ընդհանուր ապագա, և համաշխարհային հանրությունը պետք է աշխատի միասին՝ կառուցելու աշխարհ, որտեղ կտիրի խաղաղությունն ու բարգավաճումը»:

Չին Գանգը հավելել է. «Ռուսաստանի հետ առևտրում մենք օգտագործում ենք ցանկացած անվտանգ, հուսալի և արդյունավետ արժույթ։ Միջազգային արժույթները չպետք է օգտագործվեն պատժամիջոցներ կիրառելու համար»:

Չինաստանի արտաքին գործերի նախարարը հավելել է, որ Պեկինի և Մոսկվայի հարաբերությունների վրա չի ազդում այլ կողմերի միջամտություն: Նա հավելել է, որ Չինաստանի արդիականացման ճանապարհը հիմնված չէ պատերազմներ հրահրելու և գաղութատիրության վրա, և դիվանագիտությունը հիմնված է խաղաղության, զարգացման և երկրների միջև համագործակցության վրա, որը տարբերվում է Արևմուտքի քաղաքականությունից: