Ամիր Աբդոլլահյանը Թուրքիայում կայցելի երկրաշարժից տուժած շրջաններ
https://parstoday.ir/hy/news/world-i194866-Ամիր_Աբդոլլահյանը_Թուրքիայում_կայցելի_երկրաշարժից_տուժած_շրջաններ
ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը մեկնել է Անկարա: Աբդոլլահյանը կայցելի երկրաշարժից տուժած շրջաններ և խորհրդակցություններ կունենա թուրք պաշտոնյաների հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 08, 2023 06:09 Asia/Tehran

ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը մեկնել է Անկարա: Աբդոլլահյանը կայցելի երկրաշարժից տուժած շրջաններ և խորհրդակցություններ կունենա թուրք պաշտոնյաների հետ:

Անկարայի Էսենբոգայ օդանավակայանում, լրագրողների հետ ճեպազրույցում, Աբդոլլահյանն ասել է. «Թուրքիա եմ ժամանել՝ սրտակցություն հայտնելու երկրաշարժից տուժածներին և Իրանի պատըասատակամությունը հայտնելու՝ շարունակել աջակցել Թուրքիայի կառավարությանն ու ժողովրդին»: 
ԻԻՀ դիվանագիտական ապարատի ղեկավարը նշել է. «Իրանի ժողովուրդն ու կառավարությունը Թուրքիայի բարեկամն ու եղբայրն են և ողբերգական երկրաշարժից անմիջապես հետո իրանցի փրկարարները ժամանել են Թուրքիա»: 
Աբդոլլահյանը նշել է, որ այցի ընթացքում, Թուրքիայի արտգործնախարարի և այլ պաշտոնյաների հետ հանդիպումներում, կքննարկվեն երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարաբերությունների հետ կապված հարցեր։