Ֆրանսիայի Սենատը հաստատել է կենսաթոշակային տարիքի բարձրացման վիճահարույց օրինագիծը
(last modified Thu, 09 Mar 2023 14:14:02 GMT )
Մարտ 09, 2023 17:44 Asia/Tehran

Չնայած Ֆրանսիայում կենսաթոշակային տարիքի բարձրացման օրինագծի դեմ անցկացրած մի քանի ցույցերին և զանգվածային գործադուլներին, այս երկրի Սենատը կողմ է քվեարկել այս վիճահարույց օրինագծին։

Ֆրանսիայի Սենատի ավելի քան 200 անդամներ կողմ են քվեարկել կենսաթոշակային տարիքը 62-ից 64-ի բարձրացնելու վիճահարույց օրինագծին, դեմ է քվեարկել 115 անդամ։

Չնայած բողոքի ակցիաներին և դրա դեմ Ֆրանսիայում լայնածավալ աշխատանքային գործադուլներին օրինագիծն ընդունվել է։

Տարբեր արհմիություններ և աշխատողներ բողոքել են կենսաթոշակային օրենքում փոփոխություններ կատարելու ծրագրի դեմ և մի քանի ցույցեր ու գործադուլներ են անցկացրել։

Ֆրանսիացիների կենսաթոշակային տարիքի մասին օրենքում փոփոխություններ կատարելու ծրագիրն իրագործման փուլում է դրվել այն պայմաններում երբ Ֆրանսիան, ինչպես եվրոպական երկրների մեծ մասը, բախվում է բազմաթիվ խնդիրների, այդ թվում կարելի է ակնարկել  սննդամթերքի ու էներգակիրների գների աճին: 

Թեև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դեռ պնդում է, որ այս բարեփոխումներն անհրաժեշտ են և արդար, սակայն նրա ընդդիմախոսները ստեղծված իրավիճակում այդ որոշումն  անպատասխանատու քայլ են համարում։