Սաուդյան Արաբիայի արտգործնախարար. Իրանի հետ համաձայնագիրը երկու տարվա բանակցությունների արդյունք էր
Մարտ 11, 2023 08:40 Asia/Tehran
Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը հայտնել է Թեհրանի և Ռիադի միջև վերջերս կնքված համաձայնագրի մանրամասները։
Shahab News կայքի հաղորդմամբ՝, Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ բին Ֆարհանն ընդգծել է. «Իրանի հետ պայմանավորվածությունները ձեռք են բերվել հիմնվելով բարիդրացիության սկզբունքի և երկու երկրների ազգային ինքնիշխանության նկատմամբ հարգանքի վրա»։
Բեն Ֆարհանը նշել է, որ Իրանի հետ համաձայնագիրը րկու տարվա բանակցությունների արդյունք է, հավելելով. «Համաձայնագրում կողմերն ընդգծել են տարածաշրջանային անվտանգության բոլոր մարտահրավերները լուծելու անհրաժեշտությունը և երկխոսությունը համարել վեճերի լուծման լավագույն միջոց»։
Պիտակ