Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադը ժամանել Է Մոսկվա
https://parstoday.ir/hy/news/world-i195328-Սիրիայի_նախագահ_Բաշար_Ալ_Ասադը_ժամանել_Է_Մոսկվա
Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադը մարտի 14-ի երեկոյան ժամանել Է Մոսկվա։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 15, 2023 10:18 Asia/Tehran
  • Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադը ժամանել Է Մոսկվա

Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադը մարտի 14-ի երեկոյան ժամանել Է Մոսկվա։

«Վնուկովո» օդանավակայանում նրան դիմավորել են Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրների հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը, Մոսկվայում Սիրիայի դեսպան Բաշար Ջաաֆարին և Սիրիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Եֆիմովը։ Այդ մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունն:

Մոսկվայում նախատեսված են Սիրիայի նախագահի բանակցությունները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Վերջին անգամ Պուտինն ու Ասադը հանդիպել են 2021 թ.-ի սեպտեմբերին Մոսկվայում։ Սիրիայի նախագահն այսօր Ալեքսանդրյան այգում ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի գերեզմանին: