Աշխարհում ավելի քան 45 մլն ստրուկ կա
https://parstoday.ir/hy/news/world-i19540-Աշխարհում_ավելի_քան_45_մլն_ստրուկ_կա
Ներկայում աշխարհում ավելի քան 45 միլիոն մարդ գտնվում Է ստրկության մեջ, որոնց մեծ մասին պահում են Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 31, 2016 11:31 Asia/Tehran
  • Աշխարհում ավելի քան 45 մլն ստրուկ կա

Ներկայում աշխարհում ավելի քան 45 միլիոն մարդ գտնվում Է ստրկության մեջ, որոնց մեծ մասին պահում են Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Ավստրալիայի Walk Free Foundation հիմնադրամի զեկույցում:

Զեկույցի համաձայն՝ 2014 թվականից ի վեր ամբողջ աշխարհում ստրուկների թիվը 28 տոկոսով ավելացել Է:

Հիմնադրամի տվյալներով՝ Հնդկաստանում ստրկական պայմաններում են ապրում ամենամեծ թվով մարդիկ. շուրջ 18,35 միլիոն: Նրան հաջորդում են Չինաստանը (3,39 միլիոն), Պակիստանը (2,13 միլիոն), Բանգլադեշը (1,53 միլիոն) եւ Ուզբեկստանը (1,23 միլիոն):

Անազատ բնակչության առավել բարձր տոկոս Է արձանագրվել ԿԺԴՀ-ում, այն կազմում Է երկրի բնակչության ընդհանուր թվի 4,37 տոկոսը:

Walk Free Foundation-ի հետազոտության մեջ ժամանակակից ստրկություն ասելով հասկանում են մարդու շահագործման տարբեր ձեւեր, որոնց դեպքում նա հարկադրված Է լինում որեւԷ գործունեություն իրականացնել սպառնալիքների, բռնության, հարկադրման, դաժան վերաբերմունքի կամ խաբեական գործողությունների պատճառով: Ընդամենը «Ստրկության միջազգային ինդեքս» (Global Slavery Index) անվանումն ստացած զեկույցի համար հետազոտվել Է աշխարհի 167 երկրների իրադրությունը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: