Պուտինն ու Ասադը քննարկել են ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության հարցերը
https://parstoday.ir/hy/news/world-i195424-Պուտինն_ու_Ասադը_քննարկել_են_ռազմատեխնիկական_ոլորտում_համագործակցության_հարցերը
Ռուսաստանի և Սիրիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Բաշար ալ- Ասադը Մոսկվայում կայացած բանակցություններում քննարկել են ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության և Դամասկոսի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորման հարցերը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 16, 2023 13:33 Asia/Tehran
  • Պուտինն ու Ասադը քննարկել են ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության հարցերը

Ռուսաստանի և Սիրիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Բաշար ալ- Ասադը Մոսկվայում կայացած բանակցություններում քննարկել են ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության և Դամասկոսի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորման հարցերը:

Լրագրողներին այս տեղեկությունը հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ 

«Ինչ վերաբերում է մեր համագործակցությանն այն ոլորտներում, ինչպիսին է ռազմատեխնիկական համագործակցությունը, դա նույնպես քննարկվել է: Բանակցությունների ոչ բոլոր արդյունքները կարող են հրապարակային լինել հասկանալի պատճառներով», - ասել է Պեսկովը։

Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ բանակցություններում նաև արծարծվել Է Սիրիայի և  Թուրքիայի հարաբերությունների կարգավորման թեման։ Բացի դրանից, Պեսկովը հայտնել է, որ բանակցությունների արդյունքում կայացվել Է որոշում, որը թույլ կտա առաջիկա շաբաթներին կամ ամիսներին անցնել Ռուսաստանի և Սիրիայի միջև «առևտրատնտեսական համագործակցության հետագա զարգացման շատ կարևոր փաստաթղթի» ստորագրմանը։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղարը բանակցություններն անվանել է առարկայական և նշել, որ դրանց նախորդել են շփումներն արտաքին գործերի և պաշտպանություն նախարարությունների գծով։

Պեսկովը նաև հայտարարել է, որ աշխատանքային մակարդակով մի քանի շփումներ են իրականացվում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ասադի հանդիպման նախապատրաստման համար։

Պուտինի և Ասադի բանակցություններն ավարտվել են մարտի 15-ին: