Կրեմլ. Սի Ծինպինը Պուտինի հրավերով կայցելի Ռուսաստան
https://parstoday.ir/hy/news/world-i195472-Կրեմլ._Սի_Ծինպինը_Պուտինի_հրավերով_կայցելի_Ռուսաստան
Չինաստանի նախագահ Սի Ծինպինը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով, մարտի 20-22-ը կայցելի Ռուսաստան:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 17, 2023 08:24 Asia/Tehran
  • Կրեմլ. Սի Ծինպինը Պուտինի հրավերով կայցելի Ռուսաստան

Չինաստանի նախագահ Սի Ծինպինը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով, մարտի 20-22-ը կայցելի Ռուսաստան:

Կրեմլից հայտնում են, որ երկու երկրների ղեկավարները կքննարկեն Ռուսաստանի և Չինաստանի միջև համապարփակ գործընկերության և ռազմավարական համագործակցության հարաբերությունների հետագա զարգացման հետ կապված կարևոր հարցեր։

Վլադիմիր Պուտինը և Սի Ծինպինը կքննարկեն նաև միջազգային ասպարեզում երկու երկրների համագործակցության խորացման հարցը:

Հանդիպման ժամանակ կստորագրվեն մի շարք կարևոր փաստաթղթեր։