Ֆրանսիական Total նավթավերամշակման գործարանների աշխատակիցների մոտ 40%-ի գործադուլ է հայտարարել
(last modified Sat, 18 Mar 2023 13:44:44 GMT )
Մարտ 18, 2023 17:14 Asia/Tehran
  • Ֆրանսիական Total նավթավերամշակման գործարանների աշխատակիցների մոտ 40%-ի գործադուլ է հայտարարել

Գործադուլը շարունակվելով Ֆրանսիայի տարբեր շրջաններում, այս երկրի Total Energy նավթավերամշակման գործարանի աշխատակիցների մոտ 40%-ը դադարեցրել է աշխատանքը։

Ռոյթերսի փոխանցմամբ՝ ֆրանսիական Total Energy ընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ շաբաթ օրը առավոտյան ընկերության նավթավերամշակման գործարանների և տերմինալների աշխատակիցների 37 տոկոսը գործադուլ է հայտարարել։

Ավելի վաղ Ֆրանսիայի Աշխատանքի գլխավոր կոնֆեդերացիան հայտարարել էր, որ Նորմանդիայի տարածաշրջանի Total Energy նավթավերամշակման գործարանի աշխատողները շաբաթ օրը կդադարեցնեն աշխատանքը։

Մի քանի օր է, ինչ Ֆրանսիայի նավթային հատվածների արհմիությունները նավթավերամշակման գործարանների գործադուլավորներին առաջարկել են դադարեցնելով արտադրությունը, ակտիվացնել իրենց գործողությունները։

Ֆրանսիայի տարբեր քաղաքներում բողոքի ցույցերը շարունակվում են Էմանուել Մակրոնի կառավարության՝ կենսաթոշակային տարիքը բարձրացնելու օրենքի դեմ։