ԱՄՆ-ն փորձում է թեժացնել Ուկրաինայի պատերազմը
Չինական թերթերից մեկը նշել է,որ ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայում հրադադար հաստատելու պահանջի մերժումը վկայում է հակամարտությունը սրելու և Ռուսաստանին թուլացնելու համար Ուկրաինան որպես գործիք օգտագործելու Վաշինգտոնի իսկական դրդապատճառի մասին։
Ինչպես գրում է Global Times թերթը, Ուկրաինական պատերազմում հրադադար հաստատելու Չինաստանի պահանջին ԱՄՆ-ի դեմ լինելը վկայում է այն մասին, որ Պեկինը, ի տարբերություն ԱՄՆ-ի, խաղաղություն և երկխոսություն է փնտրում։
ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քերբին Սի Ցզինպինի Ռուսաստան կատարելիք այցից առաջ լրագրողներին ասել է. «Այս պահին մենք չենք աջակցում հրադադարի կոչին, քանի որ չենք հավատում, որ դա քայլ է դեպի արդար և տևական խաղաղություն»:
CNN-ը հաղորդել.-«Չինաստանի առաջարկը կարող է ներառել ինչ-որ զինադադար, որը պարզապես միջոց կլինի Ռուսաստանի համար վերախմբավորելու իր ուժերը,նախքան պատասխան գործողությունների դիմելը: Քերբին ասել է. «Զինադադարն այժմ գործնականում ռուսական նվաճման հաստատում կլինի»։