ԱՄՆ-ն ​​փորձում է թեժացնել Ուկրաինայի պատերազմը
https://parstoday.ir/hy/news/world-i195558-ԱՄՆ_ն_փորձում_է_թեժացնել_Ուկրաինայի_պատերազմը
Չինական թերթերից մեկը նշել է,որ ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայում հրադադար հաստատելու պահանջի մերժումը վկայում է հակամարտությունը սրելու և Ռուսաստանին թուլացնելու համար Ուկրաինան որպես գործիք օգտագործելու Վաշինգտոնի իսկական դրդապատճառի մասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 18, 2023 14:41 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն  ​​փորձում է թեժացնել Ուկրաինայի պատերազմը

Չինական թերթերից մեկը նշել է,որ ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայում հրադադար հաստատելու պահանջի մերժումը վկայում է հակամարտությունը սրելու և Ռուսաստանին թուլացնելու համար Ուկրաինան որպես գործիք օգտագործելու Վաշինգտոնի իսկական դրդապատճառի մասին։

Ինչպես գրում է Global Times թերթը, Ուկրաինական պատերազմում հրադադար հաստատելու Չինաստանի պահանջին  ԱՄՆ-ի դեմ լինելը վկայում է այն մասին, որ Պեկինը, ի տարբերություն ԱՄՆ-ի, խաղաղություն և երկխոսություն է փնտրում։

ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քերբին Սի Ցզինպինի Ռուսաստան կատարելիք այցից առաջ լրագրողներին ասել է. «Այս պահին մենք չենք աջակցում հրադադարի կոչին, քանի որ չենք հավատում, որ դա քայլ է դեպի արդար  և տևական խաղաղություն»:

CNN-ը հաղորդել.-«Չինաստանի առաջարկը կարող է ներառել ինչ-որ զինադադար, որը պարզապես միջոց կլինի Ռուսաստանի համար վերախմբավորելու  իր ուժերը,նախքան պատասխան գործողությունների դիմելը: Քերբին ասել է. «Զինադադարն այժմ գործնականում ռուսական նվաճման հաստատում կլինի»։