Չինաստանը քննադատել է Մեծ Բրիտանիայի պատգամավորների այցը Թայվան
Մարտ 20, 2023 07:54 Asia/Tehran
Չինաստանը քննադատել է բրիտանացի պատգամավորների այցը Թայվան կղզի:
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Լոնդոնում Չինաստանի դեսպանատունը մի հայտարարությամբ դատապարտել է Մեծ Բրիտանիայի մի խումբ պատգամավորների այցը Թայվան՝ այն անվանելով միջամտություն իր երկրի ներքին գործերին, ինչը սխալ հաղորդագրություն է ուղարկում Թայվանի անջատողական ուժերին։
Դեսպանատունը հայտարարել է, որ հակառակ Չինաստանի խիստ ընդդիմությանը, բրիտանացի պատգամավորները ցանկանում են հանդիպել Թայվանի իշխանությունների հետ:
Հայտարարության մեջ ասված է. «Մենք հայտարարում ենք, որ ցանկացած գործողություն, որը կհակասի Պեկինի շահերին, կարժանանա մեր փոխադարձ և վճռական գործողություններին»:
Պիտակ