Մեկնաբանություն- Չինաստանը և ուկրաինական ճգնաժամին վերջ դնելու ջանքերը
https://parstoday.ir/hy/news/world-i195666-Մեկնաբանություն_Չինաստանը_և_ուկրաինական_ճգնաժամին_վերջ_դնելու_ջանքերը
Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հայտարարել է, որ ուկրաինական ճգնաժամը լուծելու այս երկրի ծրագիրն արտացոլում է աշխարհի տեսակետները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 20, 2023 13:59 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Չինաստանը և ուկրաինական ճգնաժամին վերջ դնելու ջանքերը

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հայտարարել է, որ ուկրաինական ճգնաժամը լուծելու այս երկրի ծրագիրն արտացոլում է աշխարհի տեսակետները։

Ռուսաստան այցի նախօրեին Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը Ռուսաստանի կառավարությանն առընթեր «Ռասիսկայա գազետա» թերթում լույս տեսած հոդվածում գրել է, որ ուկրաինական ճգնաժամի կարգավորման Չինաստանի 12 կետից բաղկացած ծրագիրն արտացոլում է համաշխարհային տեսակետները և վերացնում այս ճգնաժամի հետևանքները։

Սի Ցզինպինը հավելել է, որ բարդ խնդիրները պարզ լուծումներ չունեն: Չինաստանի նախագահի այս դիրքորոշումը պաշտպանում է ուկրաինական ճգնաժամին և պատերազմին վերջ տալու իր ծրագիրը ընդդեմ Արևմուտքի անտարբերության։ Վերջին ամիսներին Չինաստանը մտավ միջազգային զարգացումների դաշտ՝ որպես համաշխարհային և տարածաշրջանային խաղաղ գործընթացի վրա ազդող ուժ, ուկրաինական ճգնաժամին վերջ տալու համար առաջարկեց տասներկու կետից բաղկացած ծրագիր, որը ԱՄՆ-ը լկտիաբար գնահատեց հօգուտ Ռուսաստանի և պարզապես մերժեց այն։

Ուստի Չինաստանի նախագահը Ռուսաստան կատարելիք իր այցի նախօրեին, որը ցույց է տալիս Մոսկվայի և Պեկինի միջև սերտաճումն ու համագործակցությունը, ևս մեկ անգամ պաշտպանել է իր առաջարկած ծրագիրը՝ օգնելու լուծել ուկրաինական ճգնաժամը և այն բնութագրել է համաշխարհային մասշտաբով։

Միջազգային հարցերով փորձագետ Լի Կանն ասում է. «Չինաստանի 12 կետից բաղկացած ծրագիրը հաշվի է առել ճգնաժամի կողմերի բոլոր նկատառումները և շահերը, և քանի որ այս ծրագրի նպատակն ու մտադրությունն է օգնել Ուկրաինայում խաղաղության և անվտանգության հաստատմանը, դա պլան է համաշխարհային մակարդակի և ներառում է համաշխարհային հասարակական կարծիքի պահանջը, այդ իսկ պատճառով Չինաստանի նախագահը լիովին պաշտպանել է այն և դրա վրա հրավիրել համաշխարհային հասարակական կարծիքի ուշադրությունը։

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահը մարտի 20-22-ը  այցելելու է Մոսկվա և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկելու է երկկողմ և համաշխարհային զարգացումները, այդ թվում՝ ուկրաինական ճգնաժամը։ Հաշվի առնելով, որ Չինաստանն արդեն հայտնել է իր տեսակետները ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ, երկու կողմերի միջև բանակցությունները կարող են շատ օգտակար լինել ճգնաժամի լուծման գործում։

Պուտինն Սի Ցզինպինի այցի նախօրեին չինական «Ժողովուրդ» թերթում իր գրառման մեջ, անդրադառնալով ուկրաինական խնդրի վերաբերյալ չինացիների տեսակետին, ընդգծել է, որ Մոսկվան բարձր է գնահատում և ողջունում Չինաստանի զուգահեռ դիրքորոշումը Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումների նկատմամբ և այդ երկրի  ընկալումը պատմական արմատների ու ենթատեքստերի մասին։ Ուստի, աշխարհին պարզ է, որ Ռուսաստանը ցանկություն չունի շարունակել պատերազմն Ուկրաինայում, և  հենց ԱՄՆ-ն ​​է դրան թափ հաղորդում:

Այս մասին միջազգային հարցերով փորձագետ Աբոլֆազլ Զոհրեվանդն ասում է.«Ուկրաինայի ճգնաժամը սրելու ամերիկյան քաղաքականության նպատակը Ռուսաստանին թուլացնելն է։ Այդ իսկ պատճառով նա մոբիլիզացրել է իր բոլոր ջանքերը՝ ավելի մեծ ճնշում գործադրելու Մոսկվայի վրա։ Գործնականում Ռուսաստանը ցույց տվեց, որ ունի անհրաժեշտ ուժ՝ դիմակայելու ԱՄՆ-ի և Արևմուտքի քաղաքական, տնտեսական և անվտանգության ճնշումներին, և դա ավելի է զայրացնում ԱՄՆ-ին»: