Պուտինը հայտարարել Է Ռուսաստանի և Չինաստանի էներգետիկ փոխգործակցության ընդլայնման մասին
https://parstoday.ir/hy/news/world-i195708-Պուտինը_հայտարարել_Է_Ռուսաստանի_և_Չինաստանի_էներգետիկ_փոխգործակցության_ընդլայնման_մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռուս-չինական բանակցությունների ընթացքում հայտարարել է, որ Չինաստանի հետ երկրի էներգետիկ փոխգործակցությունն ընդլայնվում է, իսկ ՌԴ բիզնեսը կարող է բավարարել էներգակիրների հարցում ՉԺՀ աճող պահանջները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 21, 2023 15:43 Asia/Tehran
  • Պուտինը հայտարարել Է Ռուսաստանի և Չինաստանի էներգետիկ փոխգործակցության ընդլայնման մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռուս-չինական բանակցությունների ընթացքում հայտարարել է, որ Չինաստանի հետ երկրի էներգետիկ փոխգործակցությունն ընդլայնվում է, իսկ ՌԴ բիզնեսը կարող է բավարարել էներգակիրների հարցում ՉԺՀ աճող պահանջները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով նրա հայտարարությանը:

«Ռուսական բիզնեսն ի վիճակի է բավարարել չինական տնտեսության կողմից էներգակիրների աճող պահանջարկը, ինչպես ընթացիկ նախագծերի շրջանակներում, այնպես էլ այն նախագծերի շրջանակներում, որոնք այժմ համաձայնեցման փուլում են»,- ասել Է Պուտինը:

Նրա խոսքով՝ ՌԴ-ն և Չինաստանը նաև համաձայնեցրել են «Սիբիրի ուժ-2» նոր գազատարի շուրջ պայմանավորվածության գրեթե բոլոր կետերը: