ՌԴ և Չինաստանի ղեկավարները համատեղ երկու փաստաթուղթ են ստորագրել
https://parstoday.ir/hy/news/world-i195740-ՌԴ_և_Չինաստանի_ղեկավարները_համատեղ_երկու_փաստաթուղթ_են_ստորագրել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը համատեղ հայտարարություն են ստորագրել մինչև 2030 թվականը երկու երկրների տնտեսական համագործակցության առանցքային ուղղությունների զարգացման ծրագրի մասին:
(last modified 2026-04-17T10:02:02+00:00 )
Մարտ 22, 2023 07:53 Asia/Tehran
  • ՌԴ և Չինաստանի ղեկավարները համատեղ երկու փաստաթուղթ են ստորագրել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը համատեղ հայտարարություն են ստորագրել մինչև 2030 թվականը երկու երկրների տնտեսական համագործակցության առանցքային ուղղությունների զարգացման ծրագրի մասին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով gazeta կայքը, ստորագրության արարողությունը հեռարձակվել է Կրեմլի Telegram ալիքով:

Ռուսաստանի և Չինաստանի ղեկավարները նաև համատեղ հայտարարություն են ստորագրել համապարփակ գործընկերության և ռազմավարական փոխգործակցության հարաբերությունների խորացման մասին:

Պուտինի խոսքով՝ կողմերի ստորագրած փաստաթղթերում խնդիր է դրվել բազմապատկել առևտրի ծավալները: Նա նշել է, որ առևտրատնտեսական համագործակցությունն առաջնահերթություն է Ռուսաստանի և Չինաստանի հարաբերությունների համար: