Չինաստանը ողջունել է Սաուդյան Արաբիայի և Սիրիայի հարաբերություններում դրական զարգացումները
https://parstoday.ir/hy/news/world-i195930-Չինաստանը_ողջունել_է_Սաուդյան_Արաբիայի_և_Սիրիայի_հարաբերություններում_դրական_զարգացումները
Չինաստանը, որը վերջերս սկսել է էական դեր խաղալ Արևմտյան Ասիայում վեճերի նվազեցման և կայունության ամրապնդման գործում, նույնպես ողջունել է Սաուդյան Արաբիայի և Սիրիայի հարաբերություններում վերջին դրական զարգացումները։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 25, 2023 11:47 Asia/Tehran
  • Չինաստանը ողջունել է Սաուդյան Արաբիայի և Սիրիայի հարաբերություններում դրական զարգացումները

Չինաստանը, որը վերջերս սկսել է էական դեր խաղալ Արևմտյան Ասիայում վեճերի նվազեցման և կայունության ամրապնդման գործում, նույնպես ողջունել է Սաուդյան Արաբիայի և Սիրիայի հարաբերություններում վերջին դրական զարգացումները։

Շաբաթ օրը ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Չինաստանի ԱԳՆ խոսնակ տիկին Մաո Նինգն ասել է, որ իր երկիրը աջակցում է Արևմտյան Ասիայի երկրների միջև համագործակցության ամրապնդմանը և այս տարածաշրջանի երկրների ռազմավարական անկախությանը, որի նպատակն է ամրապնդել տարածաշրջանային կայունությունն ու զարգացումը։

Չինաստանի ԱԳՆ խոսնակի հայտարարությունը հնչում է այն բանից հետո, երբ Սաուդյան Արաբիան և Սիրիան, ավելի քան մեկ տասնամյակ դիվանագիտական հարաբերությունները խզելուց հետո, վերջերս համաձայնեցին վերաբացել դեսպանատները:

Չինաստանի կառավարությունը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդումը բխում է տարածաշրջանի բոլոր երկրների և միջազգային հանրության շահերից, և այս երկիրն աշխատում է տարածաշրջանում խաղաղության, կայունության և զարգացման ամրապնդման ուղղությամբ։11:50