Իրաքի Էրբիլում կործանվել է ամերիկյան կոալիցիոն ուժերին պատկանող ԱԹՍ
https://parstoday.ir/hy/news/world-i196226-Իրաքի_Էրբիլում_կործանվել_է_ամերիկյան_կոալիցիոն_ուժերին_պատկանող_ԱԹՍ
Իրաքի Քուրդիստանի կենտրոն Էրբիլիում կործանվել է ամերիկյան կոալիցիոն ուժերին պատկանող ԱԹՍ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 29, 2023 12:20 Asia/Tehran
  • Իրաքի Էրբիլում կործանվել է ամերիկյան կոալիցիոն ուժերին պատկանող ԱԹՍ

Իրաքի Քուրդիստանի կենտրոն Էրբիլիում կործանվել է ամերիկյան կոալիցիոն ուժերին պատկանող ԱԹՍ:

Չնայած Բաղդադը և Վաշինգտոնը բանակցությունների մի քանի փուլ են անցկացրել Իրաքում ԻԼԻՊ-ի դեմ պայքարելու պատրվակով ամերիկյան ուժերի ներկայությունը դադարեցնելու վերաբերյալ, իսկ Իրաքի խորհրդարանն ընդունել է օտարերկրյա զորքերի դուրսբերման մասին օրենք, ԱՄՆ-ն շարունակում է իր ռազմական ներկայությունն այդ երկրում: 
Shafaq News գործակալությունը, հղում անելով իրազեկ աղբյուրի, հայտնել է, որ Էրբիլ քաղաքի Սիբիրան համալիրի տներից մեկի մոտ անօդաչու թռչող սարք է ընկել՝ ավերածություններ առաջացնելով տարածքում: Աղբյուրը նշել է, որ ներքին անվտանգության ուժերը հետաքննություն են սկսել այս դեպքի կապակցությամբ: 
Էրբիլում ներքին անվտանգության ուժերի խոսնակ Սաբահ Խիզրն ասել է. «Անօդաչու թռչող սարքը պատկանում է ԱՄՆ միջազգային կոալիցիոն ուժերին, որը կործանվել է ուսումնական թռիչքի ժամանակ՝ տեխնիկական անսարքության պատճառով»: 
2020 թվականին, ամերիկյան որւժերի կողմից Իրաքի ինքնիշխանության բազմակի խախտումներից հետո, այդ երկրի խորհրդարանը հաստատեց  Իրաքի տարածքից ամերիկյան զորքերի դուրսբերման մասին օրենքը: