Չինաստանը Եվրոպայից պահանջել է դիմակայել ԱՄՆ-ի անհիմն ճնշումներին
ԵՄ-ում Չինաստանի ներկայացուցիչ Ֆու Կոնգն անդամ երկրներին հորդորել է չտրվել Պեկինի հետ առևտրային հարաբերությունները նվազեցնելու ԱՄՆ-ի կոչերին։
Վերջին ամիսներին ԱՄՆ-ն փորձում է Եվրոպային ստիպել խզել հարաբերությունները Չինաստանի հետ: Սակայն եվրոպական մի շարք երկրներ, այդ թվում՝ Գերմանիան, հայտարարել են, որ շարունակելու են Պեկինի հետ առևտրային հարաբերությունները:
ԵՄ պաշտոնյաները վերջերս զգուշացրել էին, որ Ռուսաստանին ռազմական օգնություն տրամադրելու դեպքում, Չինաստանը պետք է պատրաստ լինի Բրյուսելի պատժամիջոցներին:
Sputnik-ի փոխանցմամբ՝ Ֆու Կոնգն ուրբաթ օրը հայտարարել է. «Մենք իսկապես հուսով ենք, որ եվրոպական կառավարությունները և քաղաքական գործիչները կհասկանան իրենց շահը և կդիմադրեն Միացյալ Նահանգների անտեղի ճնշումներին»։
Նշելով, որ Նիդերլանդները տեղի է տվել ԱՄՆ-ի ճնշմանը, չինացի դիվանագետը հավելել է. «Եվրոպական այն երկրները, որոնք խզում են առևտրային հարաբերությունները Չինաստանի պես մեծ ու բարգավաճ շուկայի հետ, իրենք իրենց են վնասում»: