Մոսկվայի արձագանքը ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցությանը
Ռուսաստանի արտգործնախարարը, անդրադառնալով Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու լուրերին, ընդգծել է, որ Մոսկվան ցանկացած միջոց կձեռնարկի իր անվտանգությունն ապահովելու համար։
Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն այսօր՝ երկուշաբթի, ապրիլի 3-ին, հայտարարեց, որ Ֆինլանդիան ՆԱՏՕ-ին միանալու գործընթացը կավարտվի, և այս գործողությունը քայլ է դեպի ավելի մեծ անվտանգություն Ֆինլանդիայի և այս կազմակերպության բոլոր անդամների համար։
Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն այսօր (երկուշաբթի), ի պատասխան ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հայտարարություններին, ասել է. «Մոսկվան կուժեղացնի իր ռազմական հնարավորությունները արևմտյան և հյուսիսարևմտյան ուղղություններով»:
Զգուշացնելով այդ կապակցությամբ, Գրուշկոն ասել է.«Եթե ՆԱՏՕ-ի մյուս անդամների ուժերն ու ակտիվները տեղակայվեն Ֆինլանդիայում, Մոսկվան լրացուցիչ քայլեր կձեռնարկի իր ռազմական անվտանգությունն ապահովելու համար»:
Չնայած Ռուսաստանի բազմիցս հնչեցրած նախազգուշացումներին Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին, Թուրքիան ՆԱՏՕ-ի 30 անդամներից բաղկացած դաշինքի վերջին անդամն էր, որը վերջապես մարտ ամսին համաձայնեց Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու դիմումին: