Էրդողանը կրկին կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ դրանում գործող կարգի «անկայունության» պատճառով։ Այս մասին գրում է Anadolu-ն:
«Անհրաժեշտ է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բարեփոխվի ներառական և համապարփակ փոխըմբռնմամբ», - ասել է Էրդողանը՝ ելույթ ունենալով այլ երկրների դեսպանների հետ հանդիպմանը:
Ավելի վաղ նա հայտարարել էր, որ «աշխարհը հինգից ավելի է (նկատի ունի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական հինգ անդամին՝ Ռուսաստան, Չինաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, ուստի անհրաժեշտ է բարեփոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը»:
2022 թվականի մարտին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն նույնպես ասել էր, որ ուկրաինական հակամարտությունը ցույց է տալիս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխումների անհրաժեշտությունը։
tert.am