Ադրբեջանի նախագահը պաշտոնական այցով կմեկնի Ղազախստան
https://parstoday.ir/hy/news/world-i196844-Ադրբեջանի_նախագահը_պաշտոնական_այցով_կմեկնի_Ղազախստան
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ապրիլի 10-ին պաշտոնական այցով կմեկնի Ղազախստան: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 07, 2023 13:47 Asia/Tehran
  • Ադրբեջանի նախագահը պաշտոնական այցով կմեկնի Ղազախստան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ապրիլի 10-ին պաշտոնական այցով կմեկնի Ղազախստան: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից:

«Նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևի հրավերով 2023 թվականի ապրիլի 10-ին տեղի կունենա Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի պաշտոնական այցը Ղազախստան: Աստանայում ծրագրված են երկու պետությունների ղեկավարների հանդիպումները նեղ և ընդլայնված կազմերով», - մեջբերում է ТАСС-ը Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևի մամուլի ծառայության հայտարարությունից։

Նշվում է, որ բանակցությունների օրակարգում ներառված են ղազախաադրբեջանական ռազմավարական գործընկերության զարգացման հիմնական հարցերը:

armenpress.am