Դամասկոսում պայթյունների հետեւանքով զոհերի թիվը հասել է 59-ի
Հունվար 31, 2016 17:55 Asia/Tehran
Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի Սեյիդա Զեյնաբ թաղամասում որոտացած պայթյունների զոհերի թիվը հասել է 59-ի, 128 հոգի վիրավոր է:
Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Պայթյունները որոտացել են շուկայի հարեւանությամբ: Երկրորդ պայթյունի հետեւանքով մեծ թվով երեխաներ են զոհվել, որոնք ավտոբուսով կամ ոտքով վերադառնում էին դպրոցից:
Ահաբեկչության հետեւանքով նաեւ տասնյակ ավտոմեքենաներ եւ խանութներ են հրդեհվել, վնասվել են հարեւանությամբ գտնվող բնակելի տները:
Պիտակ