Դամասկոսում պայթյունների հետեւանքով զոհերի թիվը հասել է 59-ի
https://parstoday.ir/hy/news/world-i1969-Դամասկոսում_պայթյունների_հետեւանքով_զոհերի_թիվը_հասել_է_59_ի
Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի Սեյիդա Զեյնաբ թաղամասում որոտացած պայթյունների զոհերի թիվը հասել է 59-ի, 128 հոգի վիրավոր է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 31, 2016 17:55 Asia/Tehran
  • Դամասկոսում պայթյունների հետեւանքով զոհերի թիվը հասել է 59-ի

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի Սեյիդա Զեյնաբ թաղամասում որոտացած պայթյունների զոհերի թիվը հասել է 59-ի, 128 հոգի վիրավոր է:

Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Պայթյունները որոտացել են շուկայի հարեւանությամբ: Երկրորդ պայթյունի հետեւանքով մեծ թվով երեխաներ են զոհվել, որոնք ավտոբուսով կամ ոտքով վերադառնում էին դպրոցից:

Ահաբեկչության հետեւանքով նաեւ տասնյակ ավտոմեքենաներ եւ խանութներ են հրդեհվել, վնասվել են հարեւանությամբ գտնվող բնակելի տները: