Լիբանանը բողոք է ներկայացրել ՄԱԿ-ին ընդդեմ Իսրայելի
https://parstoday.ir/hy/news/world-i196942-Լիբանանը_բողոք_է_ներկայացրել_ՄԱԿ_ին_ընդդեմ_Իսրայելի
Լիբանանի գործերի առաջմղման կառավարության ԱԳ նախարարը պաշտոնապես հայտարարել է Թելավիվի կողմից Լիբանանի տարածքի դեմ ռազմական ագրեսիա իրականացվելու կապակցությամբ, այդ ռեժիմի դեմ իր երկրի բողոքը ՄԱԿ-ին ներկայացնելու մասին:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 08, 2023 18:00 Asia/Tehran
  • Լիբանանը բողոք է ներկայացրել ՄԱԿ-ին ընդդեմ Իսրայելի

Լիբանանի գործերի առաջմղման կառավարության ԱԳ նախարարը պաշտոնապես հայտարարել է Թելավիվի կողմից Լիբանանի տարածքի դեմ ռազմական ագրեսիա իրականացվելու կապակցությամբ, այդ ռեժիմի դեմ իր երկրի բողոքը ՄԱԿ-ին ներկայացնելու մասին:

Երեկ Սիոնիստական ​​ռեժիմը պաղեստինյան օկուպացված տարածքներում գտնվող քաղաքատիպ ավանների ուղղությամբ հրթիռներ արձակելու պատրվակով  ռմբակոծել է Լիբանանի հարավում գտնվող Ալ-Ղալիլա, Ալ-Մաալիա և Վադի Զաբղեյն քաղաքները:

Լիբանանի գործերի առաջմղման կառավարության վարչապետ  Նաջիբ Միղաթին այդ երկրի կառավարության ԱԳ նախարար   Աբդուլլա Բուհաբիբի  հետ հանդիպման ժամանակ քննարկել է Սիոնիստական ​​ռեժիմի կողմից Լիբանանի հարավի դեմ իրականացված վերջին ագրեսիան  և այս երկրի տարածքից  օկուպացված տարածքների ուղղությամբ հրթիռների արձակումը։

Աբդուլլա Բուհաբիբն ընդգծել է, որ որոշվել է, որ Լիբանանը ՄԱԿ-ում իր դիվանագիտական  պատվիրակության միջոցով Սիոնիստական ​​ռեժիմի դեմ բողոք ներկայացնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և Անվտանգության խորհրդին:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի  թիվ 1701 բանաձեւը, որը հաստատվել է 2006 թվականին Իսրայելի եւ Լիբանանի միջեւ 33-օրյա պատերազմի ավարտից հետո, Սիոնիստական ​​ռեժիմին  պարտավորեցնում է զերծ մնալ  Լիբանանի դեմ թշնամական գործողություններից, սակայն այս ռեժիմը, անտեսելով այս բանաձեւը, միշտ խախտում է Լիբանանի օդային, ցամաքային և ծովային տարածքը: