ԵՄ-Թուրքիա վիզային ռեժիմի վերացումը հունիսին անիրատեսական է
https://parstoday.ir/hy/news/world-i19720-ԵՄ_Թուրքիա_վիզային_ռեժիմի_վերացումը_հունիսին_անիրատեսական_է
Եվրամիությունը նախատեսել է հունիսին վերացնել վիզային ռեժիմը Թուրքիայի քաղաքացիների համար, սակայն Սլովակիայի ԱԳՆ ղեկավարը՝ Միրոսլավ Լայչակը այդ ամենն իրատեսական չի համարում: Սլովակիան 2016 թվականի հուլիսից մինչև դեկտեմբեր նախագահելու է ԵՄ-ի նախարարների խորհրդում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 01, 2016 12:04 Asia/Tehran
  • ԵՄ-Թուրքիա վիզային ռեժիմի վերացումը հունիսին անիրատեսական է

Եվրամիությունը նախատեսել է հունիսին վերացնել վիզային ռեժիմը Թուրքիայի քաղաքացիների համար, սակայն Սլովակիայի ԱԳՆ ղեկավարը՝ Միրոսլավ Լայչակը այդ ամենն իրատեսական չի համարում: Սլովակիան 2016 թվականի հուլիսից մինչև դեկտեմբեր նախագահելու է ԵՄ-ի նախարարների խորհրդում:

«Մենք պետք է հետևենք մեր օրենքներին, նախապայմանները պետք է կատարվեն: Թուրքիայի դեպքում դրանք 72-ն են, մենք գիտենք, որ դրանցից 7-ը դեռ պետք է չեն իրագործվել, մասնավորապես՝ հակատոռորիստական օրինագիծը պետք է պատշաճ տեսքի բերվի»- ասել է Լայչուկը. Հայտնում է РИАգործակալությունը:

Նա ասել է, որ պետք չէ ֆիքսվել ֆիզային ռեժիմը վերացնելու ժամկետների վրա, այլ պետք է հետևել, որ նախապայմանները կատարվեն:

«Եթե նախապայմանները կատարվեն, ապա ԵՄ-ն պետք է կատարի խոստացածը»,ավելացրել է նախարարը:

Թուրքիայի նախագահ Էրդողանը ավելի վաղ սպառնացել է ԵՄ-ին, որ դուրս կգա միգրացիոն համաձայնագրից, եթե ԵՄ-ն իր երկրի քաղաքացիներին չտրամադրի առանց վիզա ԵՄ մուտք գործելու հնարավարություն: Էրդողանը հայտարարել է, որ չի պատրաստվում վերանայել իր հակատեռորիստական օրինագիծը, և մեղադրել է ԵՄ-ին երկակի խաղի մեջ: Եվրոհանձնաժողովի ներկայացուցիչ Ժան-Կլոդ Յունկերն էլ իր հերթին կոչ է արել Թուրքիային, նպատակին հասնելու համար, բանակցային գործընթացի ժամանակ հրաժարվել սպառնալի հայտարարություններից:

panorama.am

1/6/2015