Ապրիլ 13, 2023 17:19 Asia/Tehran
  • Կանադան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերին

Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին հանդիպել է Կանադայի ադրբեջանական ցանցի խորհրդի անդամների հետ։ Հանդիպմանը քննարկվել են նաև Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները, Հարավային Կովկասում անվտանգության հարցերը։

Կանադայի արտաքին գործերի նախարարը նշել է, որ իր երկիրն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուտափույթ հաստատմանն ուղղված ջանքերին։

Ջոլին հույս է հայտնել, որ Եվրամիության հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունները շուտով հաջողությամբ կավարտվեն։ Նա աջակցություն է հայտնել Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։

Պիտակ