Ֆրանսիայում աճել է իսլամի հետևորդների թիվը
(last modified Thu, 13 Apr 2023 13:49:10 GMT )
Ապրիլ 13, 2023 17:19 Asia/Tehran
  • Ֆրանսիայում աճել է իսլամի հետևորդների թիվը

Ֆրանսիայի վիճակագրության և տնտեսական հետազոտությունների ազգային ինստիտուտը հայտարարել է այդ երկրում իսլամի հետևորդների թվի ավելացման մասին։

Ֆրանսիայի վիճակագրության և տնտեսական հետազոտությունների ազգային ինստիտուտը հայտարարել է,-«Իսլամի հետևորդները շատացել են այս երկրում և իսլամը հաստատել է իր դիրքը որպես երկրորդ կրոն Ֆրանսիայում»։

Ըստ այս զեկույցի՝ մուսուլման ընտանիքում մեծացած երեխաների 91%-ը հետևում են իրենց ծնողների կրոնին։

Թեև Ֆրանսիան ունի ամենամեծ մահմեդական բնակչությունը Եվրոպայում, մուսուլմանների նկատմամբ կիրառվել են լայնածավալ սահմանափակումներ։

2011 թվականին Ֆրանսիան օրենք ընդունելով արգելեց հիջաբը, իսկ դրանից հետո նմանատիպ օրենքներ ընդունեցին նաև եվրոպական այլ երկրներ՝ Դանիան, Ավստրիան, Նիդեռլանդները և Բուլղարիան։