Մեկնաբանություն- Իրանն ընդգծում է Պաղեստինի խնդրի լուծման նպատակով հանրաքվեի անցկացման անհրաժեշտությունը
Իրանն ընդգծել է Պաղեստինի ողջ տարածքում, բոլոր պաղեստինցիների մասնակցությամբ ազգային հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը:
Ղոդսի համաշխարհային օրվա կապակցությամբ թվիթերյան գրառման մեջ, Դանիայում ԻԻՀ դեսպանատունը նշել է. «Հիմնվելով մարդկային, ազգային և կրոնական արժեքների և իր միջազգային պարտավորությունների վրա՝ Իրանը մշտապես ընդգծել է պաղեստինյան ճգնաժամի կարգավորման անհրաժեշտությունը և այդ կապակցությամբ առաջարկել է երկրում ազգային հանրաքվե անցկացնել»։
2000 թվականի հոկտեմբերի 20-ին Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն առաջին անգամ անդրադարձավ Պաղեստինում հանրաքվեի անցկացման ծրագրին: Իրանը Պաղեստինի հարցը համարում է ամենաբարդ համաշխարհային ճգնաժամը և համոզված է, որ Իսրայելի տարածամոլական քաղաքականության շարունակության, ինչպես նաև Սիոնիստական ռեժիմի անօրինական և անմարդկային գործողությունների արդյունքում, Պաղեստինի ժողովուրդը զրկվել է իր իրավունքներից։
Իրանի տեսանկյունից Սիոնիստական ռեժիմի քաղաքականությունն ու գործողությունները խախտում են ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի նպատակներն ու սկզբունքները, ինչը շարունակվում է, քանի որ միջազգային հանրությունը որևէ լուրջ քայլ չի ձեռնարկում Պաղեստինի խնդրի լուծման համար:
Բոլոր պաղեստինցիների մասնակցությամբ հանրավեն պեռտք է անցկացվի համապատասխան չափանիշներով, հաշվի առնելով պատմական իրաղությունները և Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում, մարդու իրավունքների դաշնագրերում ամրագրված իրավունքներն ինպես նաև պաղեստինցի փախստականների՝ իրենց պատմական հողը վերադառնալու իրավունքը:
Իրանի առաջարկած լուծումը կապված է այնպիսի հասկացությունների հետ, ինչպիսիք են «ինքնորոշման իրավունքը» և «վերադարձի իրավունքը»: Իրանն ընդգծում է, որ Պաղեստինի հարցը լուծելու պետք է հարգել ժողովրդի ինքնորոշման իրավունքն, ինչն ամրագրված է նաև միջազգային իրավունքում:
Արդարադատության միջազգային դատարանը հայտարարել է, որ Սիոնիստական ռեժիմի քաղաքականությունը, ներառյալ ավանաշինության քաղաքականությունը և պատնեշի կառուցումը, սպառնում են Պաղեստինի գոյությանը և ժողովրդի ինքնորոշման իրավունքն իրացնելու հնարավորությանը:
«Օկուպացված Պաղեստինի տարածքում պատնեշի կառուցման իրավական հետևանքների վերաբերյալ» 2004 թվականի հուլիսի 9-ի իր խորհրդատվական եզրակացության մեջ դատարանը հայտարարել է, որ ռեժիմը պետք է հարգի Պաղեստինի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և պարտավորությունները:
Հարկ է նշել, որ 2012 թվականին Պաղեստինի ինքնավարությունը ՄԱԿ-ի ավելի քան 130 երկրների և ՄԱԿ ԳԱ կողմից ճանաչվել է որպես ոչ անդամ դիտորդ պետություն, որի տարածքն ու ժողովուրդը գտնվում են օկուպացիայի մեջ:
2020 թվականի դեկտեմբերի 21-ին կայացած ԳԱ նիստում 153 երկրներ քվեարկեցին «Պաղեստինի օկուպացված տարածքում, այդ թվում՝ Արևելյան Երուսաղեմում Պաղեստինի ժողովրդի մշտական ինքնիշխանության մասին» բանաձևի օգտին: Դա նշանակում է, որ այդ երկրներն ըդնունեցին Պաղեստինի ժողովրդի իրավունքն իր բնական ռեսուրսների նկատմամբ, ինչպե նաև այդ ռեսուսները թալանելու համար Սիոնիստական օկուպանտ ռեժիմի կողմից փոխհատուցում ստանալու իրավունքը:
2020 թվականի նոյեմբերի 23-ին ՄԱԿ-ի Սոցիալական, մարդկային և մշակութային հարցերի հանձնաժողովի երրորդ կոմիտեում 168 անդամներ քվեարկեցին Պաղեստինի ժողովրդի ինքնորոշման իրավունքին աջակցող բանաձևի օգտին։
Իսկ պաղեստինցի փասխստականների՝ իրենց երկիր վերադառնալու իրավունքի վերաբերյալ ԳԱ 194-րդ բանաձևի համաձայն՝ Իրանի առաջարկած ծրագիրը պետք է ներառի բոլոր պաղեստինցիներին: Ուստի փախստականների խնդրի լուծումը և բոլորին սեփական հող վերադարձնելը ինքնորոշման իրավունքի իրացման և անկախ պետության ստեղծման հիմքն է:
Պետք է նշել սակայն, որ Պաղեստինում հանրաքվեի անցկացումը հնարավոր չէ հաշվի առնելով մի քանի տասնամյակ շարունակվող օկուպացիան, և առանց դիմադրության օկուպացիային վերջ դնելու հույսի: Հետևաբար հանքրավեն և Դիմադրությունը կարելի է համարել նույն մետաղադրամի երկու կողմերը: