Մեկնաբանություն- ԱՄՆ-ը փորձում է շարունակել Ուկրաինայում պատերազմը
Պեկին կատարած եռօրյա այցի ավարտին և Չինաստանի նախագահի հետ հանդիպումից հետո Բրազիլիայի նախագահն ասել է.« Անհրաժեշտ է, որպեսզի ԱՄՆ-ը չխրախուսի Ուկրաինայում պատերազմի շարունակումը և սկսի խոսել խաղաղության մասին: Անհրաժեշտ է նաեւ, որ Եվրամիությունը սկսի խոսել խաղաղության մասին»։
Բրազիլիայի նախագահ Լուիս Իգնասիո Լոլա դա Սիլվան ասել է.«Այսպիսով միջազգային հանրությունը կկարողանա համոզել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին, որ խաղաղությունը բխում է ողջ աշխարհի շահերից»։
Ուկրաինաի բանակն օգտագործելով Արևմուտքի կողմից ուղարկած զենքերը, արդեն 14 ամիս պատերազմում է Ռուսաստանի հետ: Փաստորեն, Արևմուտքի կողմից Ուկրաինա ուղարկվող զենքերն այդ երկրում պատերազմի շարունակման ամենակարեւոր պատճառն են։ԱՄՆ-ը , նույնիսկ առանց որևէ զինվոր տեղակայելու Ուկրաինայում կամ որպես հակամարտության անմիջական կողմ ներկայանալու, ավելի շատ է ծախսել Ուկրաինայի պատերազմի վրա, քան Վիետնամի դեպքում, որն այդ երկրի ամենաերկար պատերազմն էր:
Ֆերմանական «Ստատիստա» հետազոտական ընկերության տեղեկատվության համաձայն՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կառավարությունը, Ուկրաինաին Ռուսաստանի դեմ պատերազմում օգնելու համար, Աֆղանստանի պատերազմում տարեկան բյուջեից ավելի շատ գումար է հատկացրել:ԱՄՆ-ի ռազմական օգնությունն Ուկրաինային մինչև 2023 թվականի հունվարի կեսերը, այս պատերազմի առաջին 11 ամիսների ընթացքում կազմել է 46 միլիարդ 600 միլիոն դոլար։ Բացի վերջին ամիսներին սպառազինության օգնության մի քանի խոշոր փաթեթներից, 2023 թվականի ապրիլին Բայդենի կառավարությունը հայտարարեց Ուկրաինային 2.7 միլիարդ դոլարի ռազմական օգնություն տրամադրելու մասին։
Ուկրայինաի պատերազմի իրադարձություններին ուշադրություն դարձնելով պարզ է դառնում, որ այդ երկրի բանակը, չնայած ԱՄՆ-ի գլխավորությամբ Արևմուտքի հսկայական օգնությանը, չի հաջողել կանխել ռուսական ուժերի և նրանց ուկրաինացի դաշնակիցների առաջխաղացումը Լուգանսկում, Դոնեցկում, Զապորոժյենում և Խերսոնում, որոնք Ռուսաստանը պաշտոնապես միացրել է իր տարածքին ։
Այսպիսով , ԱՄՆ-ի և նրա արևմտյան գործընկերների ռազմատենչ մոտեցումը՝ Կիևին տրամադրելով հսկայական քանակությամբ զենք և զգալի ֆինանսական օգնություն, միայն երկարաձգում է Ուկրաինայի պատերազմը , ավելացում երկու կողմից մարդկային զոհերը և Ուկրաինայում ոչնչացնում ենթակառուցվածքները ։Արևմուտքը ճիշտ նույն վարքագիծն է դրսևորում Ուկրաինայի նկատմամբ , ինչը նախկինում՝ Սիրիայի նկատմամբ ,աջակցելով ահաբեկչական խմբավորումներին՝ Դամասկոսի օրինական կառավարությունը տապալելու համար:
Պենտագոնի ղեկավարի նախկին խորհրդական, գնդապետ Դագլաս Մակգրեգորն ասում է.«Հիմնական խնդիրը, որն այս պահին պետք է մտահոգի ԱՄՆ-ի կառավարությանը, այն է, թե ինչպես դուրս գալ Ուկրաինաի ճգնաժամից՝ հաշվի առնելով երկրի զինված ուժերի ծանր վիճակը: Ուկրաինայում հակամարտությունը վատ ձևով է շարունակվում Արևմուտքի համար, Ուկրաինական բանակի կորուստները շատ մեծ են, և դժվար թե Կիևը կարողանա երկար ժամանակ դիմակայել Ռուսաստանի զինված ուժերին»:
Կարևորն այն է, որ չնայած ամերիկացի և եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաների խոստումներին և լավատեսական հայտարարություններին՝ Ուկրաինաի պատերազմում Ռուսաստանի պարտության և Ռուսաստանի բանակի կողմից օկուպացված տարածքների վերագրավման հնարավորության վերաբերյալ, նրանք նաև լավ են հասկացել, որ պատերազմական իրավիճակի պատճառով նման նպատակին հասնելն անիրատեսական է և անհասանելի։