Պեկին. Թայվանի նեղուցի երկու կողմերը պատկանում են Չինաստանին
https://parstoday.ir/hy/news/world-i197842-Պեկին._Թայվանի_նեղուցի_երկու_կողմերը_պատկանում_են_Չինաստանին
Չինաստանի ԱԳ նախարար Չին Գանգն ուրբաթ օրը հայտարարել է, որ Պեկինի ինքնիշխանությունը տարածվում է Թայվանի նեղուցի երկու կողմերի վրա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 21, 2023 07:06 Asia/Tehran
  • Պեկին. Թայվանի նեղուցի երկու կողմերը պատկանում են Չինաստանին

Չինաստանի ԱԳ նախարար Չին Գանգն ուրբաթ օրը հայտարարել է, որ Պեկինի ինքնիշխանությունը տարածվում է Թայվանի նեղուցի երկու կողմերի վրա:

Շանհայում կայացած Լանտինգի ֆորումում ունեցած ելույթում, Չին Գանգը հայտարարել է. «Վերջերս դատարկ հայտարարություններ են հնչում այն մասին, որ Չինաստանը մտադիր է փոխել իրավիճակը Թայվանի նեղուցում և խախտել նեղուցի խաղաղությունն ու կայունությունը։ Այս տրամաբանությունն անհեթեթ է և կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ»

Երեքշաբթի օրը, Չինաստանի ԱԳՆ խոսնակ Վան Վենբինը հայտարարել էր, որ Թայվանի հարցը Չինաստանի ներքին խնդիրն է: Նա հավելել էր. «Աշխարհում կա միայն մեկ երկիր, որը հայտնի է որպես Չինաստան, և Թայվանը Չինաստանի տարածքի անբաժանելի մասն է։ Չինաստանի կառավարությունը միակ օրինական կառավարությունն է, որը ղեկավարում է ողջ երկիրը։ Սա նշանակում է, որ  մեկ Չինաստան սկզբունքը Թայվանի նեղուցում խաղաղության ու կայունության բանալին է»:

Պեկինին դիմակայելու և տարածաշրջանում լարվածությունը մեծացնելու նպատակով ԱՄՆ-ն վերջերս սկսել է զինել Թայվանին, ինչը զայրացրել է Չինաստանի  իշխանություններին։