Մեկնաբանություն.Չինաստանն ԱՄՆ-ին զգուշացրել է Թայվանին զենք վաճառելու կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i197846-Մեկնաբանություն.Չինաստանն_ԱՄՆ_ին_զգուշացրել_է_Թայվանին_զենք_վաճառելու_կապակցությամբ
Չինաստանի ԱԳՆ խոսնակ Վան Վինբինը զգուշացրել է ԱՄՆ-ին՝ Թայվանին զենք վաճառելու կապակցությամբ: Նա նշել է. «ԱՄՆ-ում որոշ շրջանակներ փորձում են Թայվանն օգտագործել Չինաստանին զսպելու համար: Սակայն նրանք պետք է իմանան, որ այդ գործողությունները շատ վտանգավոր են և նման են կրակի հետ խաղալուն»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 21, 2023 07:18 Asia/Tehran
  • Մեկնաբանություն.Չինաստանն ԱՄՆ-ին զգուշացրել է Թայվանին զենք վաճառելու կապակցությամբ

Չինաստանի ԱԳՆ խոսնակ Վան Վինբինը զգուշացրել է ԱՄՆ-ին՝ Թայվանին զենք վաճառելու կապակցությամբ: Նա նշել է. «ԱՄՆ-ում որոշ շրջանակներ փորձում են Թայվանն օգտագործել Չինաստանին զսպելու համար: Սակայն նրանք պետք է իմանան, որ այդ գործողությունները շատ վտանգավոր են և նման են կրակի հետ խաղալուն»:

Հատկանշական է, որ ավելի վաղ, ԶԼՄ-ներում հրապարակվել են ԱՄՆ-ից 400 Harpoon հրթիռներ գնելու Թայվանի որոշման մասին լուրերը։ Bloomberg-ը հայտնում է, որ Պենտագոնն ապրիլի 7-ին անուղղակիորեն նշել է, որ պայմանագրի գումարը կազմում է 1,170 միլիարդ դոլար և տևելու է  մինչև 2029 թվականը։

Քաղաքական հարցերով փորձագետ Լի Մինգն ասում է. «ԱՄՆ-ն Թայվանն օգտագործում է երկու ճանապարհով: Նախ՝ Թայվանը դարձել է տարածաշրջանում ԱՄՆ-ի զենքի վաճառքի շուկան, իսկ մյուս կողմից կարող է լծակ ծառայել Չինաստանին ճնշելու համար»:

Հարկ է նշել, որ ԱՄն-ն տեղյակ է, թե Չինաստանը որքան զգայուն է այս հարցի նկատմամբ և միտումնավոր չափում է Չինաստանի համբերությունն ու հանդուրժողականությունը Թայվանի հարցի կապակցությամբ:

Թեև ավելի վաղ Չինաստանը ռազմավարական համբերատարության քաղաքականություն էր որդեգրել Թայվանի գործերին ամերիկյան միջամտությունների նկատմամբ, սակայն այժմ հասկացել է որ այդ քաղաքականությունը եղել է հօգուտ Թայվանի անկախությունը պահանջողների և Վաշինգտոնին հնարավորություն տվել ավելի շատ օգնել նրանց: 

Ուստի մի շարք ռազմածովային ու օդային զորավարժություններ անցկացնելով, Չինաստանն ԱՄՆ-ին ցույց տվեց, որ  իր համբերության բաժակը կարող է լցվել:

Ամերիկացի մտավորական Հենրի Քիսինջերը նշում է. «Թայվանի հարցը Չինաստանի տարածքային ամբողջականության կարմիր գիծն է, և ԱՄՆ-ն չի կարող հատել այն, քանի որ նման բան թույլ չի տա»:

Դոնալդ Թամփի նախագահության գալուց հետո, Չինաստանի նկատմամբ ճնշման ԱՄՆ-ի քաղաքականությունն ավելի կոշտացավ: Սպիտակ տունը, առևտրային պատերազմ սկսելով,  «բացեց» երրորդ համաշխարհային պատերազմի դռները: Սակայն վերջերս դոլարի նկատմամբ յուանի արժևորումից հետո, Չինաստանը հայտարարեց, որ դա նշանակում է Երրորդ համաշխարհային պատերազմում ԱՄՆ-ի պարտությունը»:

Ուստի մեծացնելով Չինաստանի վար գործադրվող ճնշումը, Բայդենի կառավարությունը փորձում է մի կողմից քողարկել Պեկինի հետ առևտրային պատերազմում Վաշինգտոնի պարտությունը, մյուս կողմից կառավարել ուկրաինայի պատերազմը: Սակայն Չինաստանը կածես թե կարողացել է չեզոքացնել ԱՄՆ-ի ռազմատենչ քաղաքականությունը:

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախկին նախագահ Նենսի Փելոսիի՝ Թայվան կատարած այցից հետո, երկու երկրների միջև լարվածությունն օրեցօր աճում է: Եվ չնայած Չինաստանի նախազգուշացումներին, այդ այցից հետո Թայվան են մեկնել նաև ամերիկյան մի շարք այլ պատվիրակություններ, որոնց կազմում եղել են օրենսդիրներ և նահանգապետեր: Թայվան մեկնած ամերիկյան պատվիրակությունների մասին Պեկինը հայտարարել է, որ նրանք սատարում են թայվանցի անջատողականներին և սադրանք են հրահրում:

Թայվանը 1949 թվականից կառավարվում է ինքնավար տեղական կառավարության կողմից, սակայն Պեկինը կղզին համարում է իր  տարածքի մի մասը։