Հիմնական գերտերությունների միջև լարվածությունը հասել է պատմական առավելագույնին. Գուտերեշ
https://parstoday.ir/hy/news/world-i198090-Հիմնական_գերտերությունների_միջև_լարվածությունը_հասել_է_պատմական_առավելագույնին._Գուտերեշ
Հիմնական գերտերությունների միջև լարվածությունը հասել է պատմական առավելագույնին։ Այս մասին Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Ապրիլ 24, 2023 14:53 Asia/Tehran
  • Հիմնական գերտերությունների միջև լարվածությունը հասել է պատմական առավելագույնին. Գուտերեշ

Հիմնական գերտերությունների միջև լարվածությունը հասել է պատմական առավելագույնին։ Այս մասին Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։

«Մենք բախվում ենք աննախադեպ և փոխկապակցված ճգնաժամերի։ Բազմավեկտոր համակարգը ՄԱԿ-ի ստեղծումից ի վեր բոլոր ժամանակների ամենամեծ ծանրաբեռնվածությունն ունի: Հիմնական գերտերությունների միջև լարվածությունը հասել է պատմական առավելագույնին»,-ասել է Գուտերեշը։

Նրա կարծիքով՝ դժբախտ պատահարի կամ սխալ հաշվարկի պատճառով հակամարտության սանձազերծման ռիսկը նույնպես ամենաբարձրն է ՄԱԿ-ի ստեղծումից ի վեր:

ՄԱԿ գլխավոր քարտուղարը կրկին հանդես է եկել Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության քննադատությամբ։ Նրա կարծիքով՝ այն խորացնում է գլոբալ տնտեսական ցնցումները, որոնք առաջացել էին COVID-19 համավարակի պատճառով։

Գուտերեշը հայտարարել է, որ այլ վայրերում ևս հակամարտությունները շարունակվում են՝ Մյանմայից մինչև Սախել, Սոմալիից մինչև Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն, ինչպես նաև դրա սահմաններից դուրս:

Նրա խոսքով՝ աշխարհը բախվում է խորացող կլիմայական ճգնաժամին, անհավասարության աճին, ահաբեկչության աճող սպառնալիքին, մարդու իրավունքների գլոբալ խախտումներին, ինչպես նաև վտանգավոր տեխնոլոգիաների չկարգավորվող զարգացմանը: