Մեկնաբանություն- Ջո Բայդենի թեկնածությունը 2024 թվականի ընտրություններում և սպասվող մարտահրավերները
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է 2024թ նախագահական ընտրություններին իր թեկնածությունն առաջադրելու մասին: Բայդենը և նրա կողմնակիցները հույս ունեն, որ կկարողանան կրկին հաղթել 2024 թվականի նոյեմբերի 5-ի ընտրություններում և մնալ Սպիտակ տանը։ Հատկանշական է, որ ամերիկացիների միայն 26%-ն է համաձայն, որպեսզի Բայդենն առաջադրվի 2024թ ընտրություններում:
Ելույթում Բայդենն իր ընտրողներից խնդրում է ավելի շատ ժամանակ տալ իրեն՝ «ավարտելու գործը», որը խոստացել էր անել իր նախագահության սկզբում, և մի կողմ դնել մտահոգությունները՝ կապված ԱՄՆ ամենատարեց նախագահի պաշտոնավարման ժամկետը ևս չորս տարով երկարացնելու հետ:
Մեծ է հավանականությունը, որ ընտրություններում Բայդենի գլխավոր մրցակիցը կլինի Դոնալդ Թրամփը: Նա ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին հայտարարել էր ավելի վաղ:
ԱՄՆ նախագահական առաջիկա ընտրությունները կկայանան բազմաթիվ մարտահրավերների պայմաններում: Գնաճը, Ուկրաինայում պատերազմի հետևանքները, ԱՄՆ-ի մասնակցությունը պատերազմին, երկրի ներսում աճող լարվածությունը և Աֆղանստանից ամերիկյան զորքերի չպլանավորված և հանկարծակի դուրսբերումը պատճառներից են, որ Բայդենի ընդդիմախոսները նշում են, դեմ հանդես գալով նրա առաջադրմանը: Բացի այդ, ԱՄՆ գործող նախագահը քննադատության է արժանացել նաև իր հոգեկան վիճակի համար:
Սենատոր Թիմ Սքոթն այս կապակցությամբ զգուշացնում է. «Բայդենի տնտեսական քաղաքականությունը ոչնչացնում է ամերիկյան ընտանիքների տնտեսական ապագան»։
Կողմնակցիներչը սակայն ընդգծում են Բայդենի կառավարության ձեռքբերումները: Նրանք բարձր են գնահատում Քովիդ-19-ի դեմ պայքարում և համատարած պատվաստման հարցում գործող վարչակարչգի քաղաքականությունը, ինչի արդյունքում մահացության թվերը զգալիորեն նվազեցին, տնտեսությունը որոշ չափով վերականգնվեց: Կողմնակիցները նշում են նաև, որ Բայդենի կառավարման շրջանում գործազրկության ցուցանիշը նվազել է: Ցածր և միջին խավի շրջանում նույնպես Բայդենի վարչակազմի ժողովրդականությունը բարձրե է, քանի որ կառավարությունը մի քանի տրիլիոն դոլար է տրամադդրել խոցելի խավին օգնություն տրամադրելու համար:
Հատկանշական է սակայն, որ տարբեր հարցումների համաձայն՝ ամերիկացի մեծ թվով ընտրողներ դեմ են Բայդենի և Թրամփի առաջադրմանը:
Yahoo News-ի վերջին հարցման համաձայն՝ ամերիկացի ընտրողներին չի ոգևորում 2024 թվականի ընտրություններում գործող նախագահ Ջո Բայդենի և նախկին նախագահ Դոնալդ Թրամփի մրցակցությունը:
Բացի այդ, Թրամփն ընտրություններին մասնակցելու մասին հայտարարել է մի իրավիճակում, երբ նրա դեմ մեղադրանք է առաջադրվել 2016թ նախագահական ընտրություններից առաջ պոռնոաստղին լռության դիմաց 130 հազար դոլար վճարելու համար:
Անկախ սենատոր Բերնի Սանդերսը հայտարարել է. «Վերջին բանը, ինչի կարիքն ունի ԱՄՆ-ն, Դոնալդ Թրամփն է կամ մեկ ուրիշ աջ դեմագոգ, որը կփորձի խարխլել ամերիկյան ժողովրդավարությունը, կանանց զրկել ընտրելու իրավունքից և կանտեսի հրազենային բռնության, ռասիզմի և սեքսիզմի ճգնաժամերը»:
2024-ի նախագահական ընտրությունները կմեկնարկեն բազմաթիվ տնտեսական և քաղաքական մարտահրավերների պայմաններում, և հնարավոր է, որ 2020-ի նախագահական ընտրությունների ժամանակ ԱՄՆ-ում տեղի ունեցած բռնությունները նոր թափով կրկնվեն 2024-ին: