Լավրովը Հնդկաստանում կմասնակցի ՇՀԿ արտգործնախարարների նիստին
https://parstoday.ir/hy/news/world-i198324-Լավրովը_Հնդկաստանում_կմասնակցի_ՇՀԿ_արտգործնախարարների_նիստին
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հնդկաստանում կմասնակցի ՇՀԿ արտգործնախարարների նիստին, որում կքննարկվեն հուլիսին կազմակերպության պետությունների ղեկավարների խորհրդի նիստի նախապատրաստական աշխատանքները: Տեղեկությունը ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Ապրիլ 27, 2023 08:08 Asia/Tehran
  • Լավրովը Հնդկաստանում կմասնակցի ՇՀԿ արտգործնախարարների նիստին

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հնդկաստանում կմասնակցի ՇՀԿ արտգործնախարարների նիստին, որում կքննարկվեն հուլիսին կազմակերպության պետությունների ղեկավարների խորհրդի նիստի նախապատրաստական աշխատանքները: Տեղեկությունը ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Արտաքին քաղաքական կառույցների ղեկավարներն այս ձևաչափով պատրաստվումեն առաջնահերթ ուշադրություն դարձնել ՇՀԿ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստի բովանդակությանը: Այն նախատեսված է հուլիսի 3-4-ը Նյու Դելիում», - ասել է դիվանագետը։

Նա ավելացրել է, որ Լավրովը նիստի շրջանակում մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա:

ՇՀԿ-ն միջազգային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2001 թվականին։ Անդամներն են Հնդկաստանը, Ղազախստանը, Չինաստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Պակիստանն ու Ուզբեկստանը։ Դիտորդներն են Աֆղանստանը, Բելառուսը, Իրանը և Մոնղոլիան, գործընկեր երկրները` Ադրբեջանը, Հայաստանը, Կամբոջան, Նեպալը, Թուրքիան և Շրի Լանկան: