Մեկնաբանություն՝ Կիևի հակասական հայտարարությունները զինամթերքի և զենքի պահեստների մասին
Ուկրաինայի պաշտպանության նախարարն անդրադառնալով այդ երկրի բանակում զինամթերքի ու զենքի պակասին, միևնույն ժամանակ այտարարել է, որ Կիևը պատրաստ է հարձակվել ռուսական ուժերի վրա։
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի սկզբից անցել է ավելի քան տասներեք ամիս, և Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի խոսքով, Կիև է ուղարկվել ավելի քան 165 միլիարդ դոլարի ռազմական օգնություն։
Աստիճանաբար Արևմուտքում զենքի պաշարներն ու պահեստները դատարկվում են, և ՆԱՏՕ-ի անդամ երկրները հրաժարվում են կատարել Ուկրաինա ավելի շատ զենք ուղարկելու մասին իրենց նախկին խոստումները: Եվ Կիևի պաշտոնատարները խոսելով զինամթերքի պակասի մասին, իրենց հովանավորներից պահանջում են զինամթերքի նոր բեռնվածքներ:
Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովն ուրբաթ օրը հայտարարել է, որ այդ երկիրը նախապատարստվում է Ռուսաստանի ուժերի դեմ հարձակման։ Նա հավբելել է, որ աշխատանքների մեծ մասը կատարված է:Միաժամանակ Ռեզնիկովը հավելել է, որ Ուկրաինան մեծք անակությամբ ժամանակակից տեխնիկա է ստացել Արևմուտքից, այդ թվում զենքեր, որոքն աշխատում են «երկաթե բռունցքի» նման:
Ուկրաինայի պաշտպանության նախարարը նշել է, որ հազարավոր ուկրաինացի զինվորներ վերապատրաստվել են Արևմուտքում, որպեսզի մարտի դաշտում կիրառեն Արևմուտքի ռազմական հնարավորությունները։Ռեզնիկովը խոստովանել է, որ Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համակարգերի զինամթերքը սպառվում է, չնայած Արևմուտքի կողմից ուղարկվող բեռներին:
Նա հստակեցրել է.« Մեր հակաօդային պաշտպանության համակարգը պատկանում է խորհրդային ժամանակներին, և այժմ դրա հրթիռային պաշարները սպառվում են։ Եթե մենք պաշտպանական հրթիռներ չարտադրենք, պետք է դրանք փոխարինենք այլ զենքով»:Ուկրաինայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Կիեւի նպատակը ՆԱՏՕ-ի կործանիչներ ձեռք բերելն է: Նա նշել է.« Ժամանակակից սերնդի ռազմական ինքնաթիռները հակաօդային պաշտպանության ամբողջական բաժինն են։
Երբ դրանք ունենանք, խորհրդային պաշտպանական համակարգերում մնացած բացերը կվերանան»:Մյուս կողմից, Լեհաստանի բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ Ռաջմոնդ Անդրջեյչակը այս երկրի Ազգային անվտանգության գրասենյակի ռազմավարության նիստի ժամանակ, հայտարարել է.«Ոչ մի հիմք չկա ենթադրելու, որ Ռուսաստանը ռեսուրսներ չունի հակամարտությունը շարունակելու համար»:
Նա ցավ է հայտնել, որ իր երկիրը չի կարողանում ապահովել այն, ինչը պետք է Ուկրաինային:Անդրջեյչակը հավելել է. «Մեր արդյունաբերությունը պատրաստ չէ սարքավորումներ ուղարկել Ուկրաինա և պահպանել Կիևի նվազող պաշարները»:
Լեհաստանի բանակի գլխավոր շտաբի պետը նաև քննադատել է աշխարհի ղեկավարներին, այն բանի համար, որ նրանք չեն խոստովանում, թե որքան հեռու է Ուկրաինան հակամարտությունում հաղթելու: Նա նշել է.«Սպառնալիքների օբյեկտիվ գնահատականը զարմանալի և ցնցող է նրանցից շատերի համար»:
Լեհաստանի բանակի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ այս երկրից փախած ուկրաինացիները չեն ցանկանում վերադառնալ տուն՝ վերակառուցումը սկսելու համար և բոլոր պարտականությունները թողել են ՆԱՏՕ-ին և Արևմուտքին։Արևմտյան երկրները, հատկապես ԱՄՆ-ը, ուժեղացնելով Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների ճնշումը և Կիևին մատակարարելով բոլոր տեսակի թեթև և ծանր զինատեսակներ, ոչ միայն քայլ չեն ձեռնարկել Ուկրաինայում պատերազմին վերջ տալու ուղղությամբ,այլ առավել քան երբևե այդ երկրում թեժացրել են հակամարտությունների կրակը: