Պեկին. Ասիայում ՆԱՏՕ-ի ընդլայնումը վտանգում է տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը
(last modified Fri, 05 May 2023 07:15:29 GMT )
Մայիս 05, 2023 10:45 Asia/Tehran
  • Պեկին. Ասիայում ՆԱՏՕ-ի ընդլայնումը վտանգում է տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը

Չինաստանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է. «ՆԱՏՕ-ի ընդլայնումն Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում կթուլացնի խաղաղությունն ու կայունությունը»։

Արձագանքելով Ճապոնիայում ՆԱՏՕ-ի գրասենյակի բացմանը, Մաո Նինգը հայտարարել է. «Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում դեպի Արևելք ՆԱՏՕ-ի շարունակական ընդլայնումը և դաշինքի միջամտությունը տարածաշրջանային գործերին անխուսափելիորեն կխաթարեն խաղաղությունն ու կայունությունը: Ասիան չպետք է դառնա աշխարհաքաղաքական մրցակցության ասպարեզ»:

Մաո Նինգը հավելել է. «Ասիայում ՆԱՏՕ-ի առաջխաղացման հետևանքով կձևավորվեն տարբեր բլոկներ, ինչը հատկապես պետք է անհանգստացնի տարածաշրջանի երկրներին»։

ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պատրաստվում է վերաբացել կապի գրասենյակը Ճապոնիայում՝ հեշտացնելու խորհրդակցությունները Հնդկխաղաղօվկիանոսյան տարածաշրջանում:

Հայտարարվել է, որ գրասենյակը կնպաստի անվտանգության ոլորտում ՆԱՏՕ-ի գործընկերների, այդ թվում՝ Ավստրալիայի, Հարավային Կորեայի և Նոր Զելանդիայի հետ  Չինաստանի և Ռուսաստանի աշխարհաքաղաքական մարտահրավերների հարցով երկխոսությանը:

Ճապոնիայի ԱԳՆ-ն և ՆԱՏՕ-ի խոսնակն այս հարցը չեն մեկնաբանել։