Թյուրքական ճանապարհն անցնում է Զանգեզուրով, Ղարաբաղով. Չավուշօղլու
https://parstoday.ir/hy/news/world-i199100-Թյուրքական_ճանապարհն_անցնում_է_Զանգեզուրով_Ղարաբաղով._Չավուշօղլու
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Անթալիայում ելույթի ժամանակ անդրադարձել է երկրի վարած քաղաքականությանը, գրում է Milliyet-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 09, 2023 12:21 Asia/Tehran
  • Թյուրքական ճանապարհն անցնում է Զանգեզուրով, Ղարաբաղով. Չավուշօղլու

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Անթալիայում ելույթի ժամանակ անդրադարձել է երկրի վարած քաղաքականությանը, գրում է Milliyet-ը:

«Քաղաքականությունը, որին Թուրքիան այսօր հետևում է, բանականության ճանապարհն է, ողջախոհության ճանապարհն է, խաղաղության ճանապարհն է, Ղրիմի թաթարներին և թուրք-մեսխեթցիներին պաշտպանելու ճանապարհն է։ Այսինքն՝ դա թյուրքական ճանապարհն է։ Խոսելով թյուրքական ճանապարհի մասին՝ պարզաբանենք՝ այն անցնում է Թյուրքական պետությունների կազմակերպության միջով։ Թյուրքական ճանապարհն անցնում է Միջին միջանցքով։ Թյուրքական ճանապարհն անցնում է Զանգեզուրով, Ղարաբաղով», - ասել է նա։

tert.am