Չավուշօղլուն Մոսկվայում կքննարկի թուրք-սիրիական հարաբերությունների կարգավորման հարցը
Մայիս 09, 2023 12:49 Asia/Tehran
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն կայցելի Ռուսաստան՝ մայիսի 10-ին մասնակցելու Իրանի և Սիրիայի ԱԳ նախարարների քառակողմ հանդիպմանը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Թուրքիայի ԱԳ նախարարությունը։
Նախարարությունից հայտնել են, որ հանդիպմանը քննարկումներ տեղի կունենան Թուրքիայի և Սիրիայի միջև հարաբերությունների կարգավորման, փախստականների կամավոր և անվտանգ վերադարձի վերաբերյալ։ Ակնկալվում են Չավուշօղլուի մասնակցությամբ երկկողմ հանդիպումներ։
armenpress.am
Պիտակ