Իմրան Խանի կողմնակիցները հարձակվել են Պակիստանի վարչապետի նստավայրի վրա
(last modified Thu, 11 May 2023 07:10:16 GMT )
Մայիս 11, 2023 10:40 Asia/Tehran
  • Իմրան Խանի կողմնակիցները հարձակվել են Պակիստանի վարչապետի նստավայրի վրա

Պակիստանի նախկին վարչապետ Իմրան Խանի ձերբակալությունից հետո, նրա կողմնակիցները Լահորում հարձակվել են գործող վարչապետ Շահբազ Շարիֆի նստավայրի վրա:

ԻՌՆԱ-ն՝ վկայակոչելով Sputnik-ին, հաղորդում է, որ ցուցարարները հարձակվել են զորանոցների, ոստիկանական բաժանմունքների, բանակի կենտրոնների վրա, թալանել դրանք, իրենց հետ տարել տեխնիկա ու զենք։

Պակիստանի բանակը տեղակայվել է քաղաքներում և տարբեր երկրների հյուպատոսությունների մոտ։ Բանակը հայտարարել է, որ այսօրվանից ցուցարարների նկատմամբ կիրառելու է  «երկաթե» վերաբերմունք:

Փենջաբում ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան հայտնել է, որ ցուցարարները հրկիզվող նոյւթեր են նետել վարչապետի տան վրա: Ոստիկանությունը հայտնել է, որ երեքշաբթի և չորեքշաբթի օրը Փենջաբում ցուցարարները հրկիզել են 14 կառավարական շենք և 21 ոստիկանական մեքենա:

Կոռուպցիոն գործով անցնող՝ Պակիստանի «Թեհրիք-ի Ինսաֆ»-ի ղեկավար Իմրան Խանի ձերբակալությունից հետո, իրավիճակը Լահորում և Փենջաբի այլ քաղաքներում լարված է:

Բախումների հետևանքով մինչ այժմ առնվազն յոթ մարդ է զոհվել, ևս 300-ը վիրավորվել է: