Բայդենների ընտանիքը մեղադրվում է 10 միլիոն դոլարի կասկածելի գործարքների մեջ
ԱՄՆ Հանրապետական կուսակցությունը գործող նախագահ Ջո Բայդենի ընտանիքին մեղադրում է վերջինիս փոխնախագահ եղած ժամանակ 10 միլիոն դոլարի կասկածելի գործարքներ կնքելու մեջ:
Ներկայացուցիչների պալատի Քննչական կոմիտեն հայտարարել է, որ Բայդենի փոխնախագահ եղած ժամանակ, 2013 և 2015 թվականներին, նրա ընտանիքը 1 միլիոն դոլար է ստացել ռումինացի մեծահարուստի հետ բիզնես գործարքի արդյունքում, երբ նա զբաղվում էր Միացյալ Նահանգների և Ռումինիայի հարաբերությունների կարգավորմամբ:
Քննչական կոմիտեի նախագահ Ջեյմս Քոմերը հայտարարել է, որ Ռումինիայից վճարումները կազմում են 10 միլիոն դոլարի մի մասը, որը նախագահի որդին՝ Հանթեր Բայդենը և նրա գործարար գործընկերները 2009-ից 2017 թվականներին, Բայդենի փոխնախագահ եղած ժամանակ, ստացել են Չինաստանում, Ուկրաինայում և այլ երկրներում կնքված գործարքներից։
Քոմերը հայտարարել է. «Հանթեր Բայդենը և նրա համախոհները բիզնես էին անում այն երկրներում, որոնք անմիջականորեն կապված էին Ջո Բայդենի՝ որպես փոխնախագահի աշխատանքի հետ։ Սա նորմալ ու բարոյական չէ»:
Նախընտրական արշավին զուգահեռ անցկացվող այս գործով հետաքննությունը ուշադրությունը կսևեռի Բայդենի և նրա ընտանիքի վրա: